Հարավային Կորեայի ընդդիմությունը որոշել է հետաձգել իմփիչմենթի ընթացակարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.81 oC

Հարավային Կորեայի ընդդիմությունը որոշել է հետաձգել իմփիչմենթի ընթացակարգը

17:44 24.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կորեայի Հանրապետության խորհրդարանի առաջատար ընդդիմադիր ուժը՝ «Տոբուրո» դեմոկրատական ​​կուսակցությունը, որոշել է մի քանի օրով հետաձգել Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հան Դուկ Սուի իմփիչմենթի գործընթացի մեկնարկը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

«Մենք որոշել ենք համբերատար սպասել, որպեսզի տեսնենք, թե արդյոք մեր պահանջները կբավարարվեն հինգշաբթի օրը», – ասել է խորհրդարանի «Տոբուրո» խմբակցության ղեկավար Պակ Չանգ Դեյը:

Նա ընթացակարգը սկսելու իր մտադրության մասին հայտարարել էր երեքշաբթի: Դեմոկրատական ​​կուսակցությանը հետաքրքրում է, թե նախագահի պաշտոնակատարը կնշանակի՞ սահմանադրական դատարանի նոր անդամների։

«Հինգշաբթի օրը վերջին հնարավորությունն է: Նախագահի պաշտոնակատարը պետք է պաշտպանի ժողովրդի իշխանությունը և մասնակցի ապստամբության դադարեցմանը», – ասել է Պակ Չանգ Դեյը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 17.05.2025

SHANTNEWS

Վարչապետը ուղերձ է հղել Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

14:53 17.05.2025

Վարչապետը ուղերձ է հղել Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը հրապարակվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքում: Ուղերձում, վարչապետը նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ 2025 թվականի Կենսաբազմազանության միջազգային օրվա այս հաճելի առիթով։ Կարևոր է խորհրդածել կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների մասին, […] ...

Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան տուժածներ

14:45 17.05.2025

Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Էդգար Ղ․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Արամի փողոցի թիվ 27/1 շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 2,5 մետր բարձրությունից  ընկել, կոտրել մի քանի ծառ, ապա կոտրել երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված […] ...

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

14:40 17.05.2025

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ ներկայացնելով մանրամասներ տեղի ունեցած հանդիպումից։ «Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտում (IPIS)»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին […] ...

Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

14:30 17.05.2025

Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա առթիվ. «Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական սկզբունքներին ընդհանուր հանձնառությունը և ակնկալում է խորացնել համագործակցությունը Նորվեգիայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հիմունքներով: Խաղաղություն և բարգավաճում ենք մաղթում Նորվեգիայի բարեկամ ժողովրդին»,- ասվում է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում: ...

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ փրկարարները շենքից տարհանել են 15 բնակչի

14:20 17.05.2025

Հրդեհ Վանաձոր քաղաքում․ փրկարարները շենքից տարհանել են 15 բնակչի

Մայիսի 17-ին՝ ժամը 09:27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների […] ...

BACK_TO_TOP