09:55 26.12.2024
«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է ակումբի խաղային անկման մասին։
«Մենք ինքներս ենք մեղավոր, քանի որ վատ ենք խաղում։ Հնարավոր է` ինչ-որ պահ մեզ չի հերիքում կենտրոնացումը, իսկ դա թանկ է արժենում։
Իհարկե, խնդիրը նաև հոգնածությունն է։ Կխաբեմ, եթե ասեմ, որ որոշ խաղերում, որտեղ միավորներ ենք կորցրել, մենք հոգնած չէինք։ Դա գլխավոր գործոնն է։ Նաև մեր խաղամակարդակն է նվազել։
Մենք լավ մարզավիճակում էինք, բայց վատ շրջան սկսվեց։ Կյանքն այսպիսին է, բայց կհաղթահարենք իրավիճակը։ Կարծում եմ` յուրաքանչյուր մրցակցի պետք է վերաբերվենք ինչպես աշխարհում ամենաուժեղի։ Այդ կերպ մեր կենտրոնացումը կլինի ավելի բարձր»,- բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
«Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի նախորդ 7 խաղերում տարել է ընդամենը 1 հաղթանակ, կրել 4 պարտություն, գրանցել 2 ոչ-ոքի։
11:00 17.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․74 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...
10:46 17.08.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:28 17.08.2025
Այսօր Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ ԽաղողօրհնեքըԱյսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց […] ...
10:12 17.08.2025
Օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ից մեկնարկելու է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգումը։ Իրականացվելու են հողային, ճանապարհի լայնացման աշխատանքներ։ Նշված աշխատանքներով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով քարաթափման վտանգը՝ ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար։ Վարորդներին հորդորում են շրջանցել նշված ճանապարհը։ Երթևեկությունը կկազմակերպվի ըստ ՆԳՆ հետ համաձայնեցված սխեմայի։ ...
10:00 17.08.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Օգոստոսի 17-ին` ժամը 09։00-ից 18։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, Վանաձորի Բաղրամյան էստակադայով երթևեկությունը փակ է լինելու։ ...
23:59 16.08.2025
Իսրայելը պատրաստ է Գազայի հարցով համաձայնության, եթե բոլոր պատանդներն ազատ արձակվենԻսրայելը պատրաստ է Գազայի հատվածում կարգավորման համաձայնագիր կնքել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման և արմատական ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափման պայմանով։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։ «Իսրայելը պատրաստ է համաձայնագիր քննարկել միայն բոլոր պատանդների միաժամանակյա ազատ արձակման պայմանով և պատերազմը դադարեցնելու իսրայելական սկզբունքների շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ «Այդ […] ...