20:24 26.12.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել Հութիների ռեժիմի ռազմական օբյեկտներին Եմենի արևմտյան ափին և ներքին տարածքներում։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Որոշ ժամանակ առաջ, այն բանից հետո, երբ օպերատիվ պլանները հաստատվեցին Գլխավոր շտաբի պետի, պաշտպանության նախարարի և վարչապետի կողմից, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ հասցրին հութի ահաբեկչական ռեժիմին պատկանող ռազմական օբյեկտներին արևմտյան ափին և Եմենի ներքին տարածքներում։ Հութիների ահաբեկչական ռեժիմը բազմիցս հարձակվել է Իսրայել պետության և նրա քաղաքացիների վրա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերով և «երկիր-երկիր» հրթիռներով»,- ասված է հայտարարության մեջ։
Զինվորականնորը նշել են , որ «թիրախները, որոնց վրա հարձակվել են Իսրայելի պաշտպանության բանակը, ներառում են ռազմական ենթակառուցվածքներ, որոնք օգտագործվում են Հութի ահաբեկչական ռեժիմի կողմից իր ռազմական գործողությունների համար, ինչպես Սանայի միջազգային օդանավակայանում, այնպես էլ Հեզյազ և Ռաս Քաթնիբ էլեկտրակայաններում»:
«Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել արևմտյան ափին գտնվող Հոդեյդա, Աս-Սալիֆ և Ռաս-Կաթնիբ նավահանգիստների ռազմական ենթակառուցվածքին»,-հավելել է գերատեսչությունը:
Ըստ իսրայելական զինվորականների՝ «այդ ռազմական օբյեկտներն օգտագործվել են հութի ահաբեկչական ռեժիմի կողմից՝ տարածաշրջան իրանական զենք տեղափոխելու համար» և «իրանական բարձրաստիճան պաշտոնյաների» տեղաշարժի համար։
«Սա ևս մեկ օրինակ է այն բանի, որ հութիները օգտագործում են քաղաքացիական ենթակառուցվածքները ռազմական նպատակներով»,-ասել է մամուլի ծառայությունը։
16:38 22.05.2025
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է «Լա Բոհեմը» բելվեդերի բացման հանդիսավոր արարողությանըՄայիսի 22-ին՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակի կապակցությամբ, Փարիզի նշանավոր Մոնմարտր թաղամասում տեղի է ունեցել ի պատիվ մեծ արտիստի հայտնի երգի անվանկոչված «Լա Բոհեմը» բելվեդերի՝ թաղամասից Փարիզի վրա բացվող լավագույն տեսարաններից մեկն ունեցող վայրի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Միջոցառմանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրանը։ […] ...
16:30 22.05.2025
Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը՝ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ խաղի համարՖրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հրապարակել է թիմի հայտացուցակն Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Իսպանիայի հավաքականի դեմ հունիսի 5-ին կայանալիք խաղի համար: Դարպասապահներ. Մայք Մենյան, Բրիս Սամբա, Լյուկա Շեվալյե, Պաշտպաններ. Լուկա Դին, Թեո Էռնանդես, Լուկա Էռնանդես, Իբրահիմա Կոնատե, Լոիկ Բադե, Մալո Գյուստո, Պյեր Կալուլու, Բենժամեն Պավար, Կլեման Լանգլե, Կիսապաշտպաններ. Մատեո Գենդուզի, Կուադիո Կունե, Ադրիեն Ռաբիո, Վորեն […] ...
16:24 22.05.2025
Կապանի 34-ամյա բնակիչն ապօրինի պահում և օգտագործում էր թմրամիջոցներՀամայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Կապանի բնակիչ 34-ամյա տղամարդն ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոցներ: Օպերատիվ տվյալն իրացվեց մարզի պարեկների աջակցությամբ: Մայիսի 15-ին՝ ժամը 20:05-ին, երբ 34-ամյա կապանցին ընկերոջ վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով գտնվում էր Գետափ գյուղի մոտակայքում։ Նա ձերբակալվեց, իսկ մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք: Կապանցու խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող […] ...
16:16 22.05.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենինՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոնալդ Լամբերտին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության ներկայիս շրջանակի, ինչպես նաև առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ: Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքներին: Մասնավորապես, կարևորելով այս ուղղությամբ ձևավորված համագործակցության շարունակականությունը՝ զրուցակիցներն արձանագրել են, որ այն […] ...
16:08 22.05.2025
Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են «UAZ Patriot»-ն ու «Kia»-նԱյսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 39 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են «UAZ Patriot» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն: Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի […] ...
16:00 22.05.2025
Նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումըԳործադիրի որոշմամբ նախատեսվում է դադարեցնել ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը։ Դա թույլ կտա կարգավորել հանրապետության ներքին շուկայում խոզի մսի առաջարկ-պահանջարկ համամասնությունը։ ...