19:55 28.12.2024
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հրաշքով է փրկվել Սանայի միջազգային օդանավակայանի վրա իսրայելական ավիահարվածից։ Եթե հրթիռը մի փոքր շեղվեր, ապա այն կընկներ իր և իր գործընկերների գլխին, ասել է Գեբրեյեսուսը բրիտանական BBC Radio 4 ռադիոկայանի եթերում։
ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ օդանավակայանին իսրայելական հարվածի պահին ինքը և իր գործընկերները սպասում էին ինքնաթիռ վայրէջքին։
«Մեր կողքի մեկնման սրահը վնասվել է»,-բացատրել է Գեբրեյեսուսը: Նա հավելել է, որ հարձակման պահին օդանավակայանում քաոս է սկսվել, մարդիկ լիովին անպաշտպան են եղել ու շփոթված վազել են ապաստան փնտրելու։
«Մեր բախտը բերել է, եթե հրթիռը մի փոքր շեղվեր, կարող էր մեր գլխին ընկնել։ Իմ գործընկերն այսքանից հետո ասաց, որ մենք հրաշքով ենք փրկվել մահից»,- ասել է Գեբրեյեսուսը։
Գեբրեյեսուսը պատվիրակությունների հետ միասին գտնվում էր Եմենի մայրաքաղաքում՝ բանակցելու ՄԱԿ-ի աշխատակիցների ազատ արձակման շուրջ և գնահատելու երկրում հումանիտար իրավիճակը։
12:52 22.05.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ12:40 22.05.2025
Երևանի պարեկները ձերբակալել են երիտասարդի, որի խուզարկությամբ հայտնաբերվել է հաշիշՄայիսի 20-ին Երևանի պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Արշակունյաց պողոտայում ձերբակալել և բաժին են տեղափոխել 29-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ մեկ գրամ շագանակագույն կոշտ զանգված։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հաշիշ տեսակի թմրանյութ է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: ...
12:31 22.05.2025
Հայտորոշման գործիքի փորձարկում՝ ՄԿՈՒ համակարգի գնահատման նպատակովՀայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Միջազգայնացումը՝ ՄԿՈՒ համակարգի զարգացման ուղենիշ. Եվրոպական կրթական հիմնադրամի հայտորոշման գործիքի փորձարկում» խորագրով։ Միջոցառումն անցկացվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել ՈԱԱԿ-ին՝ նախաձեռնության համար և ընդգծել, որ աշխատաժողովը տեղի է ունենում […] ...
12:13 22.05.2025
Զորակոչի առավելագույն տարիքն առաջարկվում է բարձրացնելՀայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 37 տարեկանը: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։ «Առաջարկվում է 24 ամսից պակաս պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորություն սահմանել. 1 ամիս ժամկետով ծառայություն անցնելու դեպքում՝ 20 մլն դրամ, 6 ամիս ժամկետով ծառայության դեպքում՝ […] ...
11:58 22.05.2025
Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունըԻսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...
11:43 22.05.2025
Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո ՌուբիոԱմերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով […] ...