18:44 28.12.2024
Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ռազմական ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանի մի քանի վայրերի՝ ի պատասխան Աֆղանստանի տարածքում Պակիստանի օդային հարվածների, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները:
«Որպես պատասխան հարվածներ Աֆղանստանի հարավ-արևելքից հարվածներ են հասցվել «երևակայական գծի» հետևում գտնվող մի քանի վայրերին՝ թշնամական ուժերի կենտրոններին և ապաստարաններին և նրանց աջակցողներին, ովքեր կազմակերպել և համակարգել են հարձակումները Աֆղանստանում»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Լրատվամիջոցները պարզաբանում են, որ Աֆղանստանի իշխանությունները Պակիստանի հետ աֆղանական սահմանն անվանում են «երևակայական գիծ»։ Սահմանը, որը նաև կոչվում է Դուրանդի գիծ, հաստատվել է 1893 թվականին Աֆղանստանի էմիրության և Բրիտանական Հնդկաստանի միջև։ 1947 թվականին Հարավային Ասիայում բրիտանական գաղութատիրության ավարտից հետո Աֆղանստանի իշխանությունները դադարել են ճանաչել այս սահմանը։
Աֆղանստանի ռմբակոծությունների հետևանքով զոհերի և խոցված թիրախների մասին տեղեկություններ չկան:
Այս շաբաթվա սկզբին «Թալիբան» շարժումը, որը վերահսկում է Աֆղանստանը, դատապարտել է Պակիստանի ավիահարվածը Աֆղանստանի հարավ-արևելքում, որի հետևանքով, ըստ Քաբուլի, զոհվել է 46 մարդ։ Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը խոստացել է պատասխանել Պակիստանին բնակիչների մահվան և երկրի ինքնիշխանության խախտման համար։
11:58 22.05.2025
Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունըԻսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...
11:43 22.05.2025
Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո ՌուբիոԱմերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով […] ...
11:38 22.05.2025
Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններումՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցելու Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվող ամառային դասընթացների: Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով: Ռումինական կողմից ներկայացվող պահանջները կցվում են: Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, իսկ սկանավորված տարբերակն ուղարկել [email protected] կամ [email protected]. էլեկտրոնային հասցեներին: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 29-ը` ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` […] ...
11:31 22.05.2025
Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 20-ի առավոտյան ժամը 10-ին մայրաքաղաքի Ջահուկյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու մեղադրանքով հետախուզվող 29-ամյա տղամարդու, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...
11:24 22.05.2025
ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդը քննարկել է նոր առաջարկներՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Հայաստանի համայնքներից, գիտամշակութային հաստատություններից և հասարակական կազմակերպություններից ստացված նոր առաջարկներ: Ներկայացված առաջարկները վերաբերել են տարբեր համայնքներում առկա կենսունակ, ինչպես նաև անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին։ Դրանցում ներկայացվում են համայնքների ոչ նյութական մշակութային […] ...