Կանադայի պաշտոնյաները հնարավոր մաքսատուրքերի շուրջ բանակցություններ են վարել Թրամփի շրջապատի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+23.09 oC

Կանադայի պաշտոնյաները հնարավոր մաքսատուրքերի շուրջ բանակցություններ են վարել Թրամփի շրջապատի հետ

19:20 28.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին և Կանադայի ֆինանսների նախարար Դոմինիկ Լեբլանը Ֆլորիդայում հանդիպել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օգնականների հետ՝ քննարկելու կանադական ապրանքների համար 25% մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։

Ամերիկյան կողմից երեկ հանդիպմանը մասնակցել են Առևտրի նախարարի թեկնածու Հովարդ Լաթնիկը և Ներքին գործերի նախարարության ղեկավարի թեկնածու Դուգ Բերգամը։

Այնուհետև Լեբլանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Թրամփի թիմի հետ բանակցությունները եղել են «դրական և արդյունավետ»:

Մինչ այս Կանադայի ֆինանսների նախարարի գրասենյակը նշել էր, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն այն բացասական ազդեցությունները, որոնք ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրքերը կունենան ինչպես Կանադայի, այնպես էլ Միացյալ Նահանգների վրա։

Ավելի վաղ Թրամփը Truth Social սոցցանցում գրել էր, որ մտադիր է պաշտոնը ստանձնելուց հետո առաջին իսկ օրվանից 25 տոկոս մաքսատուրք սահմանել Կանադայից և Մեքսիկայից ԱՄՆ մուտք գործող բոլոր ապրանքների վրա։ Թրամփը նշել է, որ նման միջոցներ կձեռնարկի, եթե Կանադան և Մեքսիկան չդադարեցնեն անօրինական միգրացիան և ֆենտանիլի մատակարարումը ԱՄՆ։

Դեկտեմբերի սկզբին Կանադայի իշխանությունները ներկայացրել էին Կանադա-ԱՄՆ սահմանն ամրապնդելու ծրագիր։ Ծրագրի արժեքը 902 մլն դոլար է, դրա իրականացումը նախատեսված է վեց տարում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 22.05.2025

SHANTNEWS

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

11:58 22.05.2025

Իսրայելի դեսպանատները խստացնում են անվտանգությունը

Իսրայելը լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կձեռնարկի իր դեսպանատներում ամբողջ աշխարհում՝ կապված Վաշինգտոնում դեսպանատան երկու աշխատակիցների սպանության հետ, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է «Times of Israel»-ը։ «Ես հրամայել եմ ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններում», – ասել է նա։ Նա սպանությունները որակել է «սարսափելի հակասեմիտիզմի դրսևորում» և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին։ […] ...

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

11:43 22.05.2025

Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով […] ...

Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում

11:38 22.05.2025

Ամառային դասընթացներ Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում

ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցելու Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվող ամառային դասընթացների: Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով: Ռումինական կողմից ներկայացվող պահանջները կցվում են: Պահանջվող փաստաթղթերի բնօրինակների փաթեթը պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, իսկ սկանավորված տարբերակն ուղարկել [email protected] կամ [email protected]. էլեկտրոնային հասցեներին: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մայիսի 29-ը` ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում` […] ...

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ

11:31 22.05.2025

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել ու տեղափոխել քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները մայիսի 20-ի առավոտյան ժամը 10-ին մայրաքաղաքի Ջահուկյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու մեղադրանքով հետախուզվող 29-ամյա տղամարդու, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...

ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդը քննարկել է նոր առաջարկներ

11:24 22.05.2025

ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդը քննարկել է նոր առաջարկներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Հայաստանի համայնքներից, գիտամշակութային հաստատություններից և հասարակական կազմակերպություններից ստացված նոր առաջարկներ: Ներկայացված առաջարկները վերաբերել են տարբեր համայնքներում առկա կենսունակ, ինչպես նաև անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքներին։ Դրանցում ներկայացվում են համայնքների ոչ նյութական մշակութային […] ...

BACK_TO_TOP