17:24 11.10.2017
Էմինեմը նոր հոլովակում խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփին: 4.5 րոպե տևողություն ունեցող հոլովակը ցուցադվել է BET Hip Hop մրցանակաբաշխության ժամանակ: Ռեպերը Թրամփին անվանել է «94-ամյա ռասիստ ծերուկ»: Նա մեղադրել է Թրամփին հանրության ուշադրությունը շեղելու մեջ:
«Նա մեծ արձագանք է ստանում, երբ գրոհում է ֆուտբոլի ազգային լիգային, որպեսզի մենք կենտրոնանանք դրա վրա, ոչ թե խոսենք Պուրտո Ռիկոյի կամ Նևադայում հրազենի մասին օրենքի փոփոխությունների վրա», – իր ֆրիսթայլում նշել է Էմինեմը:
Էմինեմը նաև գովաբանել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային և հավելել, որ այժմ ԱՄՆ ղեկավարի պաշտոնում է մի կամիկաձե, ով, հավանաբար, միջուկային հոլոքոստի պատճառ կդառնա:
Թվիթերում Էմինեմի ֆրիսթայլին հավանություն են տվել մի շարք հայտնի մարդիկ: Հետաքրքիր գրառում է կատարել Սնուփ Դոգը՝ հրապարակելով Դոնալդ Թրամփի մի նկար, որի մասին գրել է. «Դոնալդ Թրամփը մտածում է, թե թվիթերում ինչ գրառմամբ պատասխանի Էմինեմին»:
????????♂️???????????????????????????????? https://t.co/ESYE6xsrF7 pic.twitter.com/SP8d54Lv32
— Snoop Dogg (@SnoopDogg) 11 октября 2017 г.
Թվիթերի օգտատերերն անհամբերությամբ սպասում են՝ արդյոք ԱՄՆ Նախագահը կարձագանքի այս ամենին, թե ոչ:
22:48 15.08.2025
«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում«Արարատ-Արմենիան» ավարտել է ելույթն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Պրահայի «Սպարտայի» դեմ որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հայկական թիմը ևս պարտվել է, այս անգամ 1-2 հաշվով: Պրեմիեր լիգայի փոխչեմպիոնը առաջին խաղում պարտվել էր 1-4 հաշվով: ...
22:41 15.08.2025
Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել «Avatr» մակնիշի ավտոմեքենայում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրիցՕգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 77/7 հասցեում՝ «Շիրակ մոլ»-ի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։ […] ...
22:33 15.08.2025
Արդյո՞ք Էրդողանը կլինի Դոնալդ Թրամփի մրցակիցը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար պայքարումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվել է որպես Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի թեկնածու: Հայաստանը նրան առաջադրած երկրներից մեկն է: Ի՞նչ մանրամասներ են հայտնի: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշատակված այդ 7 պետություններից 5-ը պաշտպանել են Թրամփի առաջադրումը առաջին դեմքերի շուրթերով, այդ թվում նաև Հայաստանը, մեկը՝ կառավարության մակարդակով, մեկն էլ արտգործնախարարի մակարդակով: Բայց ի՞նչն […] ...
22:22 15.08.2025
Պատրաստ եմ մենամարտել յուրաքանչյուրի դեմ, ով ինձ արժանի կլինի․ ԾառուկյանUFC-ի թեթև քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանը խոսել է առաջիկա ծրագրերի մասին, հաղորդում է UFC-ի մամուլի ծառայությունը: «Դեռևս նորություններ չկան, սպասում ենք։ Լսել եմ, որ Իլյան ցանկանում է վերադառնալ հունվարին, բայց ես ցանկանում եմ մենամարտել մինչև հունվար։ Ես երկար ժամանակ չեմ մենամարտել, այնպես որ պատրաստ կլինեմ սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին կամ նոյեմբերին։ Ես պատրաստ եմ […] ...
22:11 15.08.2025
TASS. Պուտինը և Թրամփը քննարկելու են գլոբալ ռազմավարական անվտանգությունըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը անպայման կանդրադառնան գլոբալ ռազմավարական անվտանգության թեմային։ Այս մասին հայտարարել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Այս թեման կարևոր է և՛ Ռուսաստանի, և՛ Միացյալ Նահանգների, ամբողջ աշխարհի համար։ Իհարկե, դրան կանդրադառնան», – նշել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով երկու երկրների առաջնորդների Ալյասկայում հանդիպման օրակարգի համապատասխան հարցին։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների […] ...