11:02 03.01.2025
Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Աննալենա Բերբոքը և Ժան-Նոել Բարոն ուրբաթ չհայտարարված այցով մեկնել են Սիրիա, որտեղ նախատեսված են բանակցություններ Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ. Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ն։
Բացի ալ-Շարաայի հետ բանակցություններից, նախարարներն ակնկալում են հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ինչպես նշվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ, ուղևորությունն իրականացվում է «ԵՄ-ի անունից»։
Դամասկոս մեկնելուց առաջ մեկնաբանություններում Բերբոքն ասել է, որ «նոր սկիզբը Սիրիայում հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե սիրիական հասարակությունը ապահովի բոլոր սիրիացիների՝ և՛ կանանց, և՛ տղամարդկանց մուտքը քաղաքական գործընթացներ՝ անկախ էթնիկ և կրոնական պատկանելությունից»:
Նրա կարծիքով, անհրաժեշտ է նաև ապահովել, որ Սիրիայում անցումային շրջանը չուղեկցվի ընտրությունները հետաձգելու կամ «դատական համակարգի և կրթական համակարգի իսլամացմանն ուղղված քայլերով»։
16:35 11.05.2025
Ուկրաինան պատրաստ է հանդիպել ՌԴ ներկայացուցիչների հետ՝ մայիսի 12-ից հրադադարի պայմանով․ ԶելենսկիՈւկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ միայն այն դեպքում, եթե Մոսկվան համաձայնվի մայիսի 12-ից Կիևի և մի շարք ԵՄ երկրների կողմից առաջարկվող հրադադարին։ Այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի միկրոբլոգում: «Դրական նշան է, որ ռուսները վերջապես սկսել են մտածել պատերազմը դադարեցնելու մասին: Ամբողջ աշխարհը դրան շատ երկար ժամանակ է սպասում: Եվ ցանկացած […] ...
16:13 11.05.2025
5.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կուրիլների շրջանում5.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։ Երկրաշարժի օջախը գտնվել է 144 կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Սևերո-Կուրիլսկից 39 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չեն հաղորդվել: ...
16:06 11.05.2025
Ուշակով. ՌԴ-ից պատվիրակություն կգնա ՍտամբուլՌուսաստանը Ստամբուլում կայանալիք բանակցություններին կներկայացվի պատվիրակությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Մենք պատվիրակություն կուղարկենք», – պատասխանել է դիվանագետը այն հարցին, թե ով է ներկայացնելու ռուսական կողմը Ստամբուլում կայանալիք բանակցություններում։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը բանակցություններում կներկայացնեն դիվանագետներ, թե՞ զինվորականներ, Ուշակովը նշել է. «Դրա մասին կհայտարարվի»։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, […] ...
15:56 11.05.2025
Արարատի մարզում բախվել են BMW-ն և ՎԱԶ 2107-ը. վերջինը գլխիվայր շրջվել էՄայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմանում Գինեվետ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 19-ամյա Մուշեղ Ե․-ի վարած BMW մակնիշի և 37-ամյա Սոս Խ․-ի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Դեպքի […] ...
15:44 11.05.2025
Մեր վարչակազմի նպատակն է հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակն է խթանել և հետամուտ լինել խաղաղությանը Ադրբեջանի և Հայաստանի միջև: «Պատիվ եմ ունեցել ականատես լինելու, թե ինչպես է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին օրերին հեռախոսազրույցներ ունենում Հնդկաստանի և Պակիստանի ղեկավարների հետ՝ իրավիճակի վտանգավոր սրումը կանխելու համար։ Նախագահ Դոնալդ […] ...
15:33 11.05.2025
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել ՀՀ մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնել են ԱԺ-ից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հյուրընկալել է Էջմիածնի «Պատանի առաջնորդների դպրոցի» մի խումբ աշակերտների: ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մի խումբ աշակերտների եւ ուսուցիչների հյուրընկալել են «Հայաստան» խմբակցություն ղեկավար Սեյրան Օհանյանն ու պատգամավոր […] ...