Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից՝ ղումարբազությունը. ՀՀ վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից՝ ղումարբազությունը. ՀՀ վարչապետ

14:07 20.09.2018

Աժ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Նաիրա Զոհրաբյանը «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի և ինտերնետ խաղերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու առաջարկ են ներկայացրել: Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ անդրադարձել է հարցի քննարկմանը:

«Առաջարկվում է հնարավորություն տալ տոտալիզատոր կազմակերպողներին իրականացնել գործունեության այլ տեսակներ:  Առաջարկվում  է տարիքային ստուգման պահանջ դնել: Առաջարկվում է սահմանափակել սահմանափակ գործունակ ճանաչված  անձանց մասնակցությունը, նաև սահմանափակել տարածքներին ներկայացվող պահանջը. խաղատների գործունեությունը կազմակերպել քաղաքներում՝ Ծաղկաձորում, Մեղրիում, Սևանում և Ջերմուկում», – առաջարկը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ըստ ֆինանսների նախարարի՝ կառավարությունն իր հերթին մի շարք առաջարկներ է արել:

«Ամենամտահոգիչ փաստն այն է, որ մեր տեղական կայքերի համար սահմանափակում ենք դնում, օտարերկրա կայքերին չենք դնում: Ես, անկեղծ ասած, որոշակի մտահոգություններ եմ ստացել, որ ոլորտի  ներկայացուցիչների հետ բավարար չափով քննարկումներ տեղի չեն ունեցել: Այս փուլում մեր պայմանավորվածությունը պետք է լինի հետևյալը՝ էս առաջարկությունները ուղարկվեն, ու քննարկումները շարունակվեն», – նկատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ խնդիր կա գազալցակայաններում համատարած տեղադրված խաղային սարքերի հետ:

«Սա այդ հարցը լուծում է, պարո՛ն վարչապետ, այսինքն՝ դա այլևս չի կարող կազմակերպվել այլ տեղ, քան 4 քաղաքներում՝ Ջերմուկում, Սևանում, Մեղրիում ու Ծաղկաձորում», – պատասխանել է Ատոմ Ջանջոըղազյանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ խնդիրը լուծվի հավասարակշռված տարբերակով: Ըստ վարչապետի՝ գազալցակայաններից խաղասարքերը պետք է հանվեն, բայց դա պետք է արվի առանց վնաս հասցնելու:

«Երբ որ նայում ենք մեր տնտեսական աճի ցուցանիշներին, պարզվում է՝ էդ խաղային ավտոմատները դառել են մեր տնտեսության առաջատար ճյուղը: Սա աբսուրդ է, մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը՝ մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք արտահայտությանս համար, ղումարբազությունն է խրախուսվում: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն տանենք, որ խրախուսենք ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը: Եվ սա շատ լուրջ պրոբլեմ է՝ մարդիկ, ընտանիքներ,  ճակատագրեր, և այլն և այլն», – ասել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է քննարկեն, լուծեն խնդիրը՝ բացառելով որևէ կողմի շահերի ոտնահարումը:

ՀՀ ֆինանսների նախարարը նկատել է, որ եթե արգելքներ լինեն, հնարավոր է՝ ընդհատակ անցնողների թիվը շատանա, ուստի, այո՛, կարևոր է համակողմանի խնդրին նայել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հարցը որքան շուտ լուծվի, այնքան լավ: Պետք է հրավիրել նաև ոլորտի մասնագետներին, քննարկել և այնպես անել, որ հանրությունը շահի:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ տնտեսական ազդեցության մասին է խոսքը: Ֆինանսների նախարարն ասել է, որ ազդեցության գնահատականը դեռ չունեն:

Վարչապետի խոսքով՝ պետք է հնարավորինս տրամաբանական ձևով լուծել փողոցային թակարդների՝ բուքմեյքերական գրասենյակների հարցը:

«Տեսնում ենք, որ կա տնտեսական աճ, և տեսնում ենք, որ մեր երիտասարդները ֆուտբոլային առաջնությունների ժամանակ ներդրումներ են արել և պարտվել, էս խնդիրը պետք է լուծվի, էսպես չպետք է լինի», -ասել է վարչապետը:

Որոշումն ընդունվել է միաձայն:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP