ՄԻՊ-ը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

ՄԻՊ-ը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները

14:44 11.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 10-ին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռը ավելացել է։

ՀԿ ներկայացուցիչները հայտնել են բազմաթիվ մտահոգություններ, այդ թվում` առ այն, որ այդ փոփոխությունների համատեքստում անվճար իրավաբանական օգնության ցուցաբերումն, ըստ ընդունված կարգավորումների` հարկվելու է: Արդյունքում, ըստ մտահոգությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար ևս սա ստեղծում է անհասկանալի իրավիճակ և բարդություններ, քանի որ, որպես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններ, նրանք բազմաթիվ գործերով անվճար իրավաբանական օգնություն են ցուցաբերում` իրականացնելով մարդկանց իրավունքների պաշտպանություն անվճար հիմունքներով:

Հասարակական կազմակերպությունների պնդմամբ` հասարակության լայն զանգվածի համար, իրավական պաշտպանության միջոցները փաստացի դառնում են անհասանելի, ինչը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից լրջագույն խնդիր է։

Անահիտ Մանասյանը շեշտել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան` խնդրի առնչությամբ նաև հրապարակային է հանդես եկել, տարբեր ձևաչափերով իրացվել են ՄԻՊ գործիքակազմերը: Հատկապես անվճար իրավաբանական օգնության տրամադրման, այդ համատեքստում այս պահին առկա անորոշության տեսանկյունից Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված իրավիճակը մտահոգիչ է համարել։

«Հարկ եմ համարում ընդգծել, որ ի սկզբանե եմ բարձրացրել պատշաճ հանրային քննարկումներ իրականացնելու անհրաժեշտության հարցը, այդ թվում` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Այս բոլոր խնդիրները պետք է հաշվի առնվեին հարկային քաղաքականության փոփոխության համատեքստում` շահագրգիռ սուբյեկտների մտահոգությունների արձանագրմամբ և հաշվառմամբ: Հարցը գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո։ Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը, քննարկումներ ունեցել գործընկերների հետ։ Խնդիրը պատշաճ հասցեավորելու նպատակով արդեն իսկ աշխատակազմում աշխատանքներ են տարվել իրավասու մարմնի ուշադրությունը հարցի շուրջ հրավիրելու ուղղությամբ»,- ասել է պաշտպանը։

Ամփոփելով քննարկումը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումների անցկացումը և համատեղ լուծման ուղիների մշակումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը

15:11 22.05.2025

Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը

Կառավարությունը հաստատել է Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թթ. համալիր միջոցառումների ծրագիրը, որի նպատակը մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացումն է և միջազգային չափանիշներին համապատասխանեցումը: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է, որ նախատեսվում է արդիականացնել մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգը և այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվող օդի որակի գնահատման ստանդարտներին: […] ...

Շարունակվում է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը. Կառավարությունն ավելի քան 713 մլն դրամ է հատկացրել

15:08 22.05.2025

Շարունակվում է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը. Կառավարությունն ավելի քան 713 մլն դրամ է հատկացրել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Կառավարության որոշմամբ առաջարկվում է 2025 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 713,909.6 հազար դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Ադյունքում կապահովվի համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, որոշմամբ […] ...

SHANTNEWS

15:00 22.05.2025

SHANTNEWS

Էրդողանը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

14:55 22.05.2025

Էրդողանը չափազանց կարևոր է համարում ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չափազանց կարևոր է համարել Սիրիայի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների չեղարկումը։ Նրա կարծիքով, սա կնպաստի երկրում և տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ «Նրանք (ԱՄՆ-ն) հայտարարեցին պատժամիջոցների վերացման մասին։ Սրանք չափազանց կարևոր քայլեր են Սիրիայում և տարածաշրջանում կայունացման համար», – ասել է Էրդողանը լրագրողներին։ Մայիսի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռիադում բանակցություններ է […] ...

Հոգեկան առողջության իրազեկման ամիս. քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը

14:37 22.05.2025

Հոգեկան առողջության իրազեկման ամիս. քաղաքապետարանի աջակցությամբ իրականացվում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը

Հաշվի առնելով այն, որ Հոգեկան առողջության իրազեկման ամիսը (Mental Health Awareness Month) նշվում է ամեն տարի մայիսին, Երևանի քաղաքապետարանն, ի դեմս աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության, համագործակցում է «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնություն» հասարակական կազմակերպության հետ, որը քաղաքապետարանի աջակցությամբ իրականացնում է «Հուզական աջակցության թեժ գիծ» փորձնական ծրագիրը: «Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հոգեկան առողջության […] ...

Պեսկովը խոսել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքների մասին

14:26 22.05.2025

Պեսկովը խոսել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքների մասին

Բոլոր կողմերը շահագրգռված են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակման արագ իրականացման հարցում՝ 1000-ը 1000-ի դիմաց բանաձևով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա բավականին աշխատատար հարց է։ Բնականաբար, այնտեղ աշխատանքներ են տարվում կոնկրետ անուններով մարդկանց փոխանակելու ուղղությամբ։ Քանի որ խոսքը 1000-ը 1000-ի դիմացի մասին է, ապա, իհարկե, դա որոշակի ժամանակ է պահանջում։ […] ...

BACK_TO_TOP