13:40 12.01.2025
Ձևավորվում է Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
«Խորհուրդը ծառայելու է երիտասարդներին որպես հարթակ, որի միջոցով նրանք կարող են՝
գործի դնել իրենց հմտություններն ու պատկերացումները քաղաքականությունների մշակման ուղղությամբ,
քննարկել կլիմայի և բնապահպանության գծով առկա խնդիրները փորձագետների, որոշում ընդունողների և այլ կողմերի հետ
բարձրաձայնել իրենց շրջապատում և համայնքներում առկա խնդիրները և առաջարկել լուծումներ։
Խորհուրդը հիմնելու առաջնային նպատակը դեռահաս և երիտասարդ անձանց կարողությունների ամրապնդումն է՝ կլիմայի փոփոխությունների հետ կապված գործողությունների պլանավորման և որոշումների կայացման վերաբերյալ, որպեսզի երիտասարդ ջատագովները կարողանան ներգործություն ունենալ կլիմայի փոփոխությունների հետ կապված ներպետական քաղաքականությունների վրա։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, իր գործընկերների հետ, կապահովի խորհրդի անդամներին անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և համագործակցության հարթակներով, որոնք անհրաժեշտ են Երեխաների, երիտասարդության և կլիմայական գործունեության մասին հռչակագրի շրջանակներում աշխատելու որպես կլիմայի փոփոխությանը դիմակայող գործիչներ։
Խորհուրդը նաև աջակցելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Նախարարությանը՝ առկա քաղաքականությունները, միջոցառումները քարտեզագրելու և վերլուծելու, ինչպես նաև առաջարկություններ մշակելու գործում, որոնց շնորհիվ գործողությունների ազգային ծրագիրը (ԳԱԾ) կդառնա առավել երեխայակենտրոն և երիտասարդամետ։
Հայտ կարող են ներկայացնել 16-ից 24 տարեկան շահագրգիռ երիտասարդները։
Խորհուրդը կազմված կլինի տարբեր կենսագրությամբ և տարբեր մարզեր ներկայացնող առավելագույնը 18 անդամից, ովքեր խորհրդի կազմում կգործեն առնվազն մեկ տարի և առավելագույնը երեք տարի ժամկետով։ Խորհուրդը կհանդիպի տարին առնվազն 6 անգամ, կլինեն նաև լրացուցիչ առցանց միջոցառումներ։
Հայտերի ուսումնասիրության հանձնաժողովը նախապես որոշված չափանիշների հիման վրա կգնահատի ստացված բոլոր հայտերը, որի արդյունքում նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցազրույցի փուլում թեկնածուներին հնարավորություն է ընձեռվելու ներկայացնել իրենց փորձն ու մոտիվացիան։
Հարցազրույցի փուլից հետո հանձնաժողովը ընտրելու է խորհրդի վերջնական կազմը՝ ապահովելով ընտրության արդարացի և համակողմանի գործընթաց։ Բոլոր դիմումատուները կտեղեկացվեն ընտրության գործընթացի արդյունքների մասին։
Դիմելու համար լրացրեք ստորև առկա դիմումաձևը մինչև 2025թ. հունվարի 25-ը»,-ասված է հաղորդագրության մեջ։
10:06 22.05.2025
Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը սպանելըՄայիսի 22-ի վաղ առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ժամեր առաջ հորը […] ...
10:00 22.05.2025
Ես ու Մեսսին մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է․ Ռոնալդինյո«Բարսելոնայի» ու Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն խոսել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին. «Ես ու Մեսսին արդեն մտել ենք պատմության մեջ, այժմ Յամալի ժամանակն է: Այսքան երիտասարդ տարիքում նման խաղ ցույց տալն ուղղակի անհավանական է: Նա մեծ տաղանդ ունի։ Ես չեմ սիրում, երբ ֆուտբոլիստներին համեմատում են: Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհն ու […] ...
09:50 22.05.2025
Al Jazeera․ Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում 93 մարդ է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 93 մարդ։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Իսրայելական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններին։ Գազայի առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո պաղեստինյան անկլավում զոհերի թիվը հասել է 53655-ի, վիրավորվել՝ 121950 մարդ։ […] ...
09:40 22.05.2025
WSJ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսինՌուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսի կեսերին։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրները։ Ըստ հրապարակման՝ այս բանակցություններին ներկա կլինի նաև ամերիկյան պատվիրակություն, որի կազմում կլինեն ԱՄՆ պետքարտուղարը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն, ինչպես նաև Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Քիթ […] ...
09:35 22.05.2025
WSJ. Եվրոպան չի հավատում, որ ԱՄՆ-ը կդադարեցնի զենքի արտահանումը ԿիևԵվրոպացի առաջնորդները չեն հավատում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կդադարեցնի ամերիկյան զենքի արտահանումը Կիև, քանի դեռ դրա համար վճարում են Եվրոպան և Ուկրաինան։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրները։ Եվրոպացիները, նշում է հրատարակությունը, նույնպես համոզված են, որ Ուկրաինային աջակցությունն այժմ մեծապես կախված է իրենցից։ Երեքշաբթի Գերագույն Ռադայի պատգամավոր Իրինա Գերաշչենկոն […] ...
09:29 22.05.2025
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով2025թ. առաջին եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 117 մլրդ 693.4 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 տրլն 971 մլրդ 230.4 մլն ՀՀ դրամի համեմատ, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով։ 2025թ. առաջին եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել […] ...