Ճապոնիայում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 08 2025
  • $
    383.65
  • RUBLE
    4.81
  • 447.76
WEATHER
+29.09 oC

Ճապոնիայում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:23 13.01.2025

6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Միյաձակի պրեֆեկտուրայում՝ երկրի երրորդ ամենամեծ կղզու՝ Կյուսյուի հարավում։ Հայտարարվել է ցունամիի վտանգ, հայտնել է Ազգային օդերևութաբանական վարչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկրաշարժից հետո մինչև 1 մ բարձրությամբ ցունամին հասել է Կյուսյուի արևելքում գտնվող ափին, իսկ արևելքում՝ հարակից Սիկոկու կղզի, զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Որոշ շրջաններում ալիքների բարձրությունը կազմել է 20 սմ։

Իշխանությունները, սակայն, պահանջում են տեղի բնակիչներին անհապաղ հեռանալ առափնյա գծից և զգույշ լինել: Ճապոնիայի վարչապետի աշխատակազմում ճգնաժամային շտաբ է ստեղծվել։

Երկրաշարժի գոտում գտնվող երկու ատոմակայանում խնդիրներ չեն հայտնաբերվել, հաղորդում է տեղական էներգետիկ ընկերությունը։ Տրանսպորտային միջոցների երթևեկությունն այս հատվածում բնականոն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ

10:36 08.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...

«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում

10:21 08.08.2025

«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում

«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի դեռ չի գրանցել առաջին թիմում, հայտնում է Marca-ն: Մարկուս Ռեշֆորդը, Էրիկ Գարսիան, Վոյցեխ Շյեսնին, Ժերար Մարտինը, Հեկտոր Ֆորտը, Օրիոլ Ռոմեուն, Ռունի Բարդեգջին ու Մարկ Բերնալը դեռ գրանցում չունեն տարբեր պատճառներով: 2025/26 մրցաշրջանը կատալոնացիների համար պաշտոնապես մեկնարկում է օգոստոսի 16-ին՝ Լա լիգայի առաջին տուրի «Մալյորկայի» հետ խաղով: Եթե մինչև այդ օրն ակումբը չգրանցի […] ...

ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը

10:00 08.08.2025

ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը

Ճապոնիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել փոփոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը այն մասում, որը չի արտացոլում ճապոնական ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունները, ԱՄՆ կատարած այցից հետո լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան։ «Ցավալի է, որ բյուրոկրատական պատճառներով ամերիկյան կողմը հրապարակեց և սկսեց իրականացնել նախագահական հրամանագիր, որի բովանդակությունը տարբերվում […] ...

Շվեդիան միջոցներ է հատկացրել Ուկրաինայի հասարակական կազմակերպություններին

09:55 08.08.2025

Շվեդիան միջոցներ է հատկացրել Ուկրաինայի հասարակական կազմակերպություններին

Շվեդիայի կառավարությունը մոտ 10 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինայի հասարակական կազմակերպություններին աջակցելու համար, ասվում է Շվեդիայի կառավարության կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ «Կառավարությունը մեծացնում է Ուկրաինայի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տրամադրվող աջակցությունը՝ հատկացնելով 100 միլիոն կրոն (մոտ 10.4 միլիոն դոլար)», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ միջոցները հատկացվում են զարգացող երկրների քաղաքացիական հասարակությանը օգնելու […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 300 մլն դրամը

09:50 08.08.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 300 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում` ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։ «Քրեական վարույթի նախաքննության […] ...

WSJ. Թրամփի վարչակազմը պլանավորում է միգրանտներին ուղարկել Լուիզիանայի բանտ

09:45 08.08.2025

WSJ. Թրամփի վարչակազմը պլանավորում է միգրանտներին ուղարկել Լուիզիանայի բանտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է կալանավորված միգրանտներին ուղարկել Լուիզիանայի Անգոլա նահանգի բանտ, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրա խոսքով՝ կառավարությունը ակնկալում է, որ հաստատությունը կալանավորներին կապահովի մոտ 450 մահճակալով, իսկ ծրագիրն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի սկզբին։ «Անգոլան» Միացյալ Նահանգների ամենամեծ առավելագույն անվտանգության բանտն է, անցյալում այն հայտնի […] ...

BACK_TO_TOP