10:00 08.08.2025
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել փոփոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը այն մասում, որը չի արտացոլում ճապոնական ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունները, ԱՄՆ կատարած այցից հետո լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան։
«Ցավալի է, որ բյուրոկրատական պատճառներով ամերիկյան կողմը հրապարակեց և սկսեց իրականացնել նախագահական հրամանագիր, որի բովանդակությունը տարբերվում է Ճապոնիայի և Միացյալ Նահանգների միջև մաքսատուրքերի վերաբերյալ ձեռք բերված համաձայնություններից։ ԱՄՆ նախարարները նաև ափսոսանք հայտնեցին ամերիկյան կողմից նման ընթացակարգային հարցերի վերաբերյալ։ Մենք ստացանք պարզաբանում ամերիկյան կողմից, որ համապատասխան ժամանակին միջոցներ կձեռնարկվեն նախագահական հրամանագիրը շտկելու համար», -ասել է Ակազավան։
Ճապոնիայի կառավարության նախորդ բացատրությունների համաձայն, Միացյալ Նահանգների հետ կնքված համաձայնագիրը նախատեսում էր մաքսատուրքերի բարձրացում մինչև 15% այն ապրանքների համար, որոնց մաքսատուրքերը ներկայումս ցածր են այս մակարդակից, մինչդեռ 15%-ից բարձր մաքսատուրքերը պետք է մնային անփոփոխ։
11:30 08.08.2025
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում12:05 08.08.2025
Ժամանակավորապես փակ է լինելու Դավիթ Բեկի փ.-Ռոստովյան փ. խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի փ.-Նուբարաշեն փ. խաչմերուկ ուղղությունըԴավիթ Բեկի փողոց թիվ 7/5 հասցեի ճանապարհահատվածի երթևեկելի մասի տակ գտնվող Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստսոսի 13-ին, ժամը 08:00-ից փակ է լինելու Դավիթ Բեկի փ.-Ռոստովյան փ. խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի փ.-Նուբարաշեն փ. խաչմերուկ ուղղությունը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով հորդորում ենք վարորդներին խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության […] ...
11:55 08.08.2025
«Լիվերպուլը» կփորձի ձեռք բերել ՊՍԺ-ի աստղին«Լիվերպուլը» մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը, անգլիական ակումբի առաջիկա թիրախը ՊՍԺ-ի հարձակվող Բրեդլի Բարկոլան է, գրում է L’Equipe-ը: Անգլիական ակումբը, որն արդեն հրաժեշտ է տվել Լուիս Դիասին և շուտով կարող է բաժանվել նաև Դարվին Նունյեսից, ավելի քան 100 միլիոն եվրո է նախատեսել՝ նոր ձեռքբերման համար: Թիմի առաջնային նպատակը «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակն է, բայց բանակցությունները […] ...
11:48 08.08.2025
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025թ. օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին, ժամը` 05։00-10։00-ն ընկարծ ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվի: ...
11:34 08.08.2025
New Nairi Hotel-ը չեղարկել է Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները․ վարույթ է հարուցվելՄրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Բոմո Նաիրի» ՍՊԸ-ի («New Nairi Hotel» հյուրանոց) նկատմամբ հարուցվել է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Վարույթի համար հիմք է հանդիսացել «Արարատ Նյուզ» և «Արմլուր» լրատվական գործակալությունների կայքէջերում առկա տեղեկատվությունը, որի համաձայն «New Nairi Hotel» հյուրանոցը չեղարկել է Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները, […] ...
11:21 08.08.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕգոստոսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկշաբաթյա այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ։ Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմակալ առաջնորդի, հոգևորականաց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ՝ քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը: ...