Փաշինյան-Թրամփ հանդիպում այս պահին նախատեսված չէ. Զոհրաբ Մնացականյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Փաշինյան-Թրամփ հանդիպում այս պահին նախատեսված չէ. Զոհրաբ Մնացականյան

16:07 20.09.2018

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման հարցով կոնսուլտացիաները շարունակվում են: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման հետ կապված ՀԱՊԿ արձագանքին անդրադառնալով` նախարարը նշեց.

«ՀԱՊԿ-ն այն կառույցն է, որի մեջ մենք ապահովում ենք մեր միասնական անվտանգությունը: Մենք աշխատում ենք այդ շրջանակում նույնպես, արձագանքի լինել-չլինելը չի նշանակում, որ մենք այդ կազմակերպության մեջ մեր գործառույթը չենք իրականացնում, սա հավաքական անվտանգության կառույց է, և դրա շրջանակներում մենք, բնականաբար, ի հայտ ենք բերում այն զարգացումները, որոնք կանոնադրական առումով նշանակություն ունեն: Մենք համբերատար աշխատում ենք մեր գործընկերների հետ»:

Մնացականյանն ընդգծեց՝ պետք է շարունակել իրենց աշխատանքը, որն ուղղված է խաղաղության հաստատմանը և հարցի կարգավորմանը: Ներհայաստանյան իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի գնահատականներին նախարարը որևէ կերպ չարձագանքեց` նշելով, որ նման հռետորաբանությունը որևէ կերպ չի նպաստում խաղաղության մթնոլորտին: Նա նաև չարձագանքեց ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը, թե ԼՂ հարցի մանրամասների հարցում ՀՀ վարչապետին մոլորության մեջ են գցել:

«Մեկնաբանություն չունեմ»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին` ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպում նախատեսվա՞ծ է:

«Փաշինյան-Թրամփ հանդիպման վերաբերյալ նշեմ, որ այս գործընթացը պահանջում է ժամանակ: Մենք աշխատում ենք ԱՄՆ-ի հետ, ունենք բավական տարբեր հարթակներ` միասին աշխատելու: Այդ հարցը պետք է գա, հասնի իր հանգուցալուծմանը, մոտակա ժամանակներում  կլսեք տարբեր մակարդակներով հանդիպումների մասին, ներկայումս չենք կարող նախատեսել, որ այդպես հապճեպ հանդիպում կկայանա»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

21:15 05.07.2025

Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ Սաֆարյան

Հեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

21:05 05.07.2025

Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

BACK_TO_TOP