21:30 21.01.2025
Առաջարկվում է արտաքին հետախուզության ծառայությանը վերապահել պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու լիազորություն: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
««Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ հունվարի 21-ի նիստի ընթացում ներկայացրել է Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը` նշելով, որ օրինագծով առաջարկվում է սահմանել, որ ծառայության գործունեության բնագավառում գաղտնիության ռեժիմի պահպանման, հնարավոր խախտումների բացահայտման կանխման նպատակով միջգերատեսչական հսկողություն կարող է իրականացվել Արտաքին հետախուզության պետի հետ նախապես համաձայնեցված դեպքերում եւ ծավալներով:
Քրիստիննե Գրիգորյանը, ներկայացնելով վերոնշյալ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով ստեղծվել է Արտաքին հետախուզության ծառայությունը, որն իր գործունեության բնույթով պայմանավորված եւս առնչվելու է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին: Ըստ նրա` ծառայությունն իր գործունեության առանձնահատկություններով պայմանավորված ոչ միայն առնչվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին, այլ նաեւ իր իրավասության սահմաններում պետք է իրականացնի նման տեղեկությունների պահպանություն եւ պաշտպանություն: Սակայն, ըստ Քրիստիննե Գրիգորյանի, գործող օրենքով պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու լիազորություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ օրենքի 21-րդ եւ 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական` օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու եւ մի շարք այլ լիազորություններ ունի բացառապես լիազոր մարմինը` Ազգային անվտանգության ծառայությունը: Մինչդեռ` իր առջեւ դրված խնդիրներն իրականացնելու եւ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ծառայությանը հնարավորություն տալ օրենքով սահմանված որոշակի գործառույթներ իրականացնել անձամբ` առանց լիազոր մարմնի միջնորդավորվածության եւ վերահսկողության:
Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ օրենքի նախագիծը կոչված է համալրելու Արտաքին հետախուզության ծառայության գործառույթների բնականոն իրականացման հնարավորությունը` պետական գաղտնիքին առնչվող ռեժիմի շրջանակում: Նրա խոսքով նախագիծը երկար կառուցողական աշխատանքի արդյունք է»,-ասված է հաղորդագրության մեջ:
13:40 14.08.2025
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի, հետո կրկին կբարձրանաԵրևանում օգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 14-16-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի […] ...
13:33 14.08.2025
Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է․ ԽաչանովԱշխարհի 12-րդ ռակետ Կարեն Խաչանովը խոստովանել է, որ արդեն մտածում է ATP Finals-ի մասին։ «Ես ուզում եմ շարունակել նույն ոգով։ Իհարկե, Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է, և որոշ մտքեր կան դրա մասին: Բայց պարզապես մտածելուց բացի, պետք է նաև փորձել իրականացնել այն»,- ասել է հայ թենիսիստը: Տարվա Ամփոփիչ մրցաշարին կմասնակցեն 2025 թվականին ամենաշատ միավոր վաստակած […] ...
13:27 14.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնեցրել են Պուտինի և Թրամփի հանդիպման ծրագիրըՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ծրագիրն արդեն համաձայնեցված է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Ղեկավարների հանդիպման ծրագիրը համաձայնեցված է։ Այս հանդիպումը, ինչպես բոլորդ գիտեք, տեղի կունենա Ալյասկայում՝ Անքորիջում, և մասնավորապես կօգտագործվի Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմական բազայի տարածքներից մեկը»,-ասել է Ուշակովը։ ...
13:20 14.08.2025
Հրշեջ-փրկարարների նպատակաուղղված ջանքերով կանխվել է խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների տարածումըՕգոստոսի 6-13-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ահազանգերն արձանագրվել են մասնավորապես Տավուշի մարզի Բերդավան, Սևքար, Այգեձոր, Չորաթան, Մովսես, Կոտայքի մարզի Ալափարս, Կամարիս, Զովունի, Քարաշամբ, Սյունիքի մարզի Շինուհայր, Սրաշեն, Շիրակի մարզի Վարդաքար, Հայրենյաց, Գեղարքունիքի […] ...
13:12 14.08.2025
Տեխնիկական պատճառով երկրպագուները չեն կարողանում Հայաստան–Պորտուգալիա խաղի տոմսեր գնելԱյս պահին վաճառվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման 2500 տոմս: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվում են: Այսօր ժամը 14:00-ից Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ, որն ավելի պարզ ու անխափան կդարձնի գնման գործընթացը: ...
13:04 14.08.2025
Թրամփը չի պատրաստվում Պուտինի հետ քննարկել տարածքների հարցը․ NBCԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ուկրաինական ճգնաժամը քննարկելիս բարձրացնել տարածքների հարցը, հինգշաբթի օրը հաղորդել է NBC-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Չորեքշաբթի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ այս շաբաթ Ալյասկայում Պուտինի հետ չի քննարկի տարածքների բաժանման հարցը, ասել են եվրոպացի երկու […] ...