11:03 14.08.2025
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ ստորագրված հռչակագրի նշանակությանը՝ ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում։
ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ երեկվա հռչակագիրը (խմբ. հարցազրույցն անցկացվել է օգոստոսի 9-ին) բավականին շոշափելի օգուտներ է պարունակում ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Քանի որ, երբ դրանք կյանքի կոչվեն, օրինակ, Իրանը հնարավորություն կունենա Պարսից ծոցից երկաթուղով հասնել մինչև Սև ծով, իսկ Ռուսաստանն ու Իրանը հնարավորություն կունենան ունենալ երկաթուղային կապ միմյանց միջև»,- հայտարարել է վարչապետը։ Նա նշել է, որ համաձայնագրի իրականացումը տնտեսական ձեռքբերումներ կապահովի ոչ միայն անմիջական մասնակից երկրների համար.
«Եթե մենք կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, այլև Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը կունենան շատ կարևոր և շոշափելի օգուտներ»։
Վարչապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նման երկաթուղային կապը տարածաշրջանի համար աննախադեպ կլինի։
«Իրականում նման կապն աննախադեպ կլինի, քանի որ Հարավային Կովկասից ներկայում չկա երկաթուղային կապ, որը կմիացնի Իրանն ու Ռուսաստանը»,-նշել է նա։
Փաշինյանն ընդգծել է նաև նոր համաձայնագրի նշանակությունը միջազգային կայունության և անվտանգության տեսանկյունից. «Կարծում եմ, որ սա շատ կարևոր համաձայնագիր է, որը կարող է զգալի օգուտներ բերել բոլոր երկրների համար, և, ի դեպ, ողջ միջազգային հանրության համար՝ միջազգային կայունության և անվտանգության համար նույնպես»,- ասել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանը հիշեցրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ հույս հայտնելով, որ այս համաձայնագիրը կդառնա համագործակցության և խաղաղության խաչմերուկ տարածաշրջանում։ Նա ընդգծել է Հայաստանի գործելաոճը՝ միտված տարաձայնությունների և լարվածության սրման բացառմանը.
«Մենք չենք ցանկանում տարաձայնություններ հրահրել, չենք ցանկանում սադրել լարվածություն և այլն։ Մեր նպատակը կայունություն, խաղաղություն, կայուն զարգացում, տնտեսական և քաղաքական համագործակցություն ապահովելն է։ Եվ կարծում եմ, որ երեկվա հռչակագիրը դրա համար շատ կարևոր և հարմար հարթակ է»։
12:45 14.08.2025
«Չելսիի» ֆուտբոլիստները խոշոր պարգևավճար կստանան«Չելսիի» ֆուտբոլիստներն ընդհանուր 11,4 միլիոն ֆունտ պարգևավճար կստանան աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն դառնալու համար, հայտնում է The Athletic-ը։ Լոնդոնյան ակումբի յուրաքանչյուր ֆուտբոլիստի կվճարվի շուրջ կես միլիոն ֆունտ։ Պարգևավճար կստանան միայն մրցաշարին մասնակցած խաղացողները։ «Չելսին» ԱՄՆ-ում անցկացված մրցաշարի եզրափակչում 3-0 հաշվով հաղթել էր ՊՍԺ-ին։ ...
12:39 14.08.2025
Բացահայտվել է Երևանի սուպերմարկետներից մեկում կատարված դրամապանակի գողությունըՕգոստոսի 10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է 56-ամյա մի կին և գողության վերաբերյալ հաղորդում տվել։ Նա հայտնել է, որ Ռուբինյանց փողոցում գործող մի սուպերմարկետում գնումներ կատարելիս գողացել են իր դրամապանակը։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Համայանքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզվել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ […] ...
12:31 14.08.2025
Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս 2 հողամաս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը՝ անտառ հիմնելու նպատակովԿառավարության այսօրվա նիստում ներառված նախագծերից մեկի ընդունման արդյունքում, Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1,687 հա մակերեսով հողամասը և նույն տարածքում գտնվող՝ 658 միլիոն 586 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով՝ 1,72 հա մակերեսով հողամասն ամրացվեցին Շրջակա միջավայրի նախարարությանը: Հիշեցնենք, որ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր […] ...
12:20 14.08.2025
Սպերցյանի գոլն ու «Կրասնոդարի» հաղթանակը խոշոր հաշվով․ Ռուսաստանի գավաթՌուսաստանի գավաթի խաղարկության Պրեմիեր լիգայի ուղու B խմբի երկրորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 4-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հանդիպման վերջին գոլը 87-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարի» ավագը փոխարինման էր դուրս եկել 67-րդ րոպեին։ «Կրասնոդարը» 3 միավորով խմբում երկրորդն է, Մոսկվայի «Դինամոն»` նույնքան միավորով երրորդը։ 0-4 Spertsyan pic.twitter.com/EYJ7nNJRyb — RPL […] ...
12:07 14.08.2025
Սերբիայում անկարգությունների հետևանքով յոթ զինվոր է վիրավորվելՍերբիայում բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվել է յոթ զինծառայող, հաղորդում է Tanjug-ը։ «Ռազմական անվտանգության գործակալության տնօրեն, գեներալ-գնդապետ Ջուրո Յովանիչը հայտնել է, որ այդ գիշեր տեղի ունեցած անկարգությունների ժամանակ վիրավորվել է սերբական բանակի յոթ զինծառայող: Նա նշել է, որ բանակը և այլ պետական կառույցներ պարզում են հարձակվողների ինքնությունը», – գրում է գործակալությունը: Հինգշաբթի գիշերը Նովի Սադում և […] ...