Օման՝ առանց վիզայի ՀՀ քաղաքացիների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+30.09 oC

Օման՝ առանց վիզայի ՀՀ քաղաքացիների համար

11:54 14.08.2025

Օմանի կառավարությունը, բարձր գնահատելով ՀՀ կառավարության՝ Օմանի քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից միակողմանիորեն ազատելու որոշումը, որոշում է կայացրել ս.թ. օգոստոսի 11-ից փոխադարձաբար ազատել ՀՀ քաղաքացիներին Օմանի մուտքի արտոնագրի պահանջից, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներն այսուհետ կկարողանան կարճաժամկետ այցերով ուղևորվել Օման՝ խթանելով երկու երկրների զբոսաշրջային կապերն ու միջմարդկային շփումները: Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳ նախարարը հետևել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին

13:49 14.08.2025

ՆԳ նախարարը հետևել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին

Օգոստոսի 1-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմերը։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ […] ...

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի, հետո կրկին կբարձրանա

13:40 14.08.2025

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի, հետո կրկին կբարձրանա

Երևանում օգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 14-16-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի […] ...

Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է․ Խաչանով

13:33 14.08.2025

Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է․ Խաչանով

Աշխարհի 12-րդ ռակետ Կարեն Խաչանովը խոստովանել է, որ արդեն մտածում է ATP Finals-ի մասին։ «Ես ուզում եմ շարունակել նույն ոգով։ Իհարկե, Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է, և որոշ մտքեր կան դրա մասին: Բայց պարզապես մտածելուց բացի, պետք է նաև փորձել իրականացնել այն»,- ասել է հայ թենիսիստը: Տարվա Ամփոփիչ մրցաշարին կմասնակցեն 2025 թվականին ամենաշատ միավոր վաստակած […] ...

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնեցրել են Պուտինի և Թրամփի հանդիպման ծրագիրը

13:27 14.08.2025

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնեցրել են Պուտինի և Թրամփի հանդիպման ծրագիրը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ծրագիրն արդեն համաձայնեցված է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Ղեկավարների հանդիպման ծրագիրը համաձայնեցված է։ Այս հանդիպումը, ինչպես բոլորդ գիտեք, տեղի կունենա Ալյասկայում՝ Անքորիջում, և մասնավորապես կօգտագործվի Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմական բազայի տարածքներից մեկը»,-ասել է Ուշակովը։ ...

Հրշեջ-փրկարարների նպատակաուղղված ջանքերով կանխվել է խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների տարածումը

13:20 14.08.2025

Հրշեջ-փրկարարների նպատակաուղղված ջանքերով կանխվել է խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների տարածումը

Օգոստոսի 6-13-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ մի շարք ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Ահազանգերն արձանագրվել են մասնավորապես Տավուշի մարզի Բերդավան, Սևքար, Այգեձոր, Չորաթան, Մովսես, Կոտայքի մարզի Ալափարս, Կամարիս, Զովունի, Քարաշամբ, Սյունիքի մարզի Շինուհայր, Սրաշեն, Շիրակի մարզի Վարդաքար, Հայրենյաց, Գեղարքունիքի […] ...

Տեխնիկական պատճառով երկրպագուները չեն կարողանում Հայաստան–Պորտուգալիա խաղի տոմսեր գնել

13:12 14.08.2025

Տեխնիկական պատճառով երկրպագուները չեն կարողանում Հայաստան–Պորտուգալիա խաղի տոմսեր գնել

Այս պահին վաճառվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման 2500 տոմս: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ Tickets.ffa.am կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք կարգավորվում են: Այսօր ժամը 14:00-ից Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ, որն ավելի պարզ ու անխափան կդարձնի գնման գործընթացը: ...

BACK_TO_TOP