16:12 09.04.2018
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները շարունակում են ստուգումներ և հետազոտություններ իրականացնել հանրային սննդի օբյեկտների, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման ուղղությամբ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ տեսչության կողմից Երևանում իրականացվել են 20-ից ավելի նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություն և ստուգում, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:
Ստուգումների և հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, որոնցից ամենատարածվածն են տարահանման ելքերի բացակայությունը, հակահրդեհային ինքնաշխատ համակարգի բացակայությունը, խնդիրներ կապված կրակմարիչների, էլեկտրական տնտեսության, հրշեջ ծորակների հետ, ծխահեռացման ինքնաշխատ համակարգի բացակայությունը:
Տնտեսվարողներին հանձնված թերությունների վերացման վերաբերյալ կարգադրագրերում նշված ժամկետների ավարտին ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները կիրականացնեն կրկնակի ստուգայց, կարգադրագրերում նշված թերությունները վերացրած չլինելու դեպքում տվյալ տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի:
Ստուգումներ են իրականացվում նաև մարզերում, որտեղ տնտեսվարողներին արդեն հանձնվել է մոտ 30 կարգադրագիր:
15:30 22.07.2025
Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասինՄինչ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին խոսելը, դեռ շատ աշխատանք կա անելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախ, մեծ աշխատանք պետք է կատարվի, նախքան մենք կարողանանք կոնկրետ խոսել բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումների հնարավորության մասին», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:17 22.07.2025
Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-իցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է, որ Վաշինգտոնը դուրս կգա ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ), հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։ «Նախագահ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Դա կազմակերպություն է, որն աջակցում է վիճահարույց, պառակտող մշակութային և սոցիալական գաղափարներին, որոնք լիովին հակասում են այն առողջ բանականության քաղաքականությանը, […] ...
15:05 22.07.2025
Սպերցյանը դժգոհել է Կազանում երկրպագուների քանակից«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհություն է հայտնել Կազանում կայացած խաղի երկրպագուների քանակից։ Կիրակի «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 1-ին տուրի արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին»։ Խաղը կայացել էր Կազանում, քանի որ Նիժնի Նովգորոդի մարզադաշտը պատրաստ չի եղել։ «Իհարկե, հեշտ խաղ չէր։ Ամսվա սկիզբն է, բացի դրանից՝ ծանր ճանապարհորդություն էր։ Իհարկե, ցանկանում […] ...
14:55 22.07.2025
Հանրապետության որոշ հատվածներում պասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 22-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...
14:43 22.07.2025
Սպիտակ քաղաքում կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունըԱնհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից: Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: Այսպես. արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից, առաստաղը ապահով չի եղել, չի […] ...