ԱԺ լիագումար նիստում քննարկվել են սպորտի ոլորտի վերաբերյալ նախագծեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+33.09 oC

ԱԺ լիագումար նիստում քննարկվել են սպորտի ոլորտի վերաբերյալ նախագծեր

18:31 22.01.2025

Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է փոխանցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Նախագիծը քննարկվել է ԱԺ այսօրվա լիագումար նիստում։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հարցի զեկուցման ընթացքում նշել է, որ մարզահամալիրը կպահպանվի որպես սպորտային ենթակառուցվածք՝ հնարավորություն ստեղծելով սպորտի զարգացման ռազմավարությամբ նախանշված կարևորագույն միջոցառումների իրականացման համար:

Նախարարի խոսքով՝ նախագիծն ամբողջությամբ համահունչ է Կառավարության՝ ոլորտում վարվող պետական քաղաքականությանը և ռազմավարությանը:

«Մարզահամալիրն ունի լայն հնարավորություններ համապատասխան ննջարանային մասնաշենքով՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, ապահովված է համապատասխան մարզադահլիճներով՝ յուրաքանչյուրը 1600 քառակուսի մետր մակերեսով, որոնցից մեկն ամբողջությամբ համապատասխանում է գեղարվեստական մարմնամարզության միջազգային չափորոշիչներին: Մյուս մարզադահլիճը կարող է ծառայել տարբեր մարզաձևերի համար, օրինակ՝ ըմբշամարտի, բռնցքամարտի, ձյուդոյի»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ այն կարող է մրցաշարերի կազմակերպման վայր լինել՝ ապահովելով ժամանող թիմերի մարզումային ենթակառուցվածքները, բարելավելով ՀՀ-ի կողմից մրցաշարերի կազմակերպման որակը։ Մարզահամալիրում կարող են կազմակերպվել նաև ուսումնամարզական հավաքներ:

Հարակից զեկուցող, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը ներկայացրել է նախաձեռնության վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են նաև «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ առաջին ընթերցումից հետո լրամշակվել են «ֆիթնես», «ֆիթնես կենտրոն» և «մարզասրահ» հասկացությունների սահմանումները: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել:

«Նախագիծն անդրադառնում է մի շարք ուղղություններով սպորտի ոլորտում պետական քաղաքականության բարելավմանը: Առաջին ընթերցումից հետո հստակեցվել են համապատասխան նորմերը, ըստ որոնց՝ կենտրոնների գործունեությունը դիտվելու է որպես ծանուցման ենթակա գործունեություն, իսկ մարզիչների համար հավաստագրման պահանջ է սահմանվել: Հստակեցվել են նաև անցումային դրույթները»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ընդգծել՝ լրամշակվել են հատկապես այն դրույթները, որոնք վերաբերում են մասնավորի հետ համագործակցությանը:

Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է մարզերում մասնավոր լողավազաններում դպրոցականների լողի պարապմունքների ֆինանսավորման պետական ծրագրին.

«Օրենսդրական այս փոփոխությամբ ինստիտուցիոնալ իրավական ամրագրում է ապահովվում, որը հնարավորություն կտա տարբեր տարիքային խմբերի համար տարբեր մարզաձևերով կարևոր ծրագրեր իրականացնել՝ մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ»:

Հարակից զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԼ-ի «Նոա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները

15:17 10.08.2025

ԵԼ-ի «Նոա»-«Լինկոլն Ռեդ Իմպս» հանդիպումը կսպասարկեն ավստրիացի մրցավարները

Հրապարակվել է Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա» – «Լինկոլն Ռեդ Իմպս» դիմակայության պատասխան հանդիպման մրցավարական անձնակազմը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սեբաստիան Գիսհամերը, որին խաղադաշտում կօգնեն Ռոլանդ Ռիդելն ու Սանտինո Շրայները։ Տեսաօգնականը կլինի Մանուել Շուետենգրուբերը, նրա օգնականը` Սառա Տելեկը: Վալտեր Ատմանը չորրորդ պաշտոնյան է։ Բոլոր պաշտոնյաներն Ավստրիայից են: Հայաստանի ու Ջիբրալթարի չեմպիոնները պատասխան հանդիպումը […] ...

Հռոմի պապը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից հռչակագրի ստորագրումը

14:49 10.08.2025

Հռոմի պապը ողջունում է Երևանի և Բաքվի կողմից հռչակագրի ստորագրումը

Իր ավանդական կիրակնօրյա քարոզի ժամանակ Հռոմի պապ Լևոն XIV-ը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից հռչակագրի ստորագրումը: «Եկեք շարունակենք աղոթել պատերազմների ավարտի համար։ Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ։ Հուսով եմ, որ սա կնպաստի Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը», – ասել է նա։ Պապը հիշեցրել է որոշումների պատասխանատվության մասին, որոնք պետք է հաշվի առնեն […] ...

Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. Միրզոյան

14:39 10.08.2025

Ենթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը,  հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳ […] ...

Շուտով «Սաութհեմփթոնը» առաջարկ կկատարի Սպերցյանի համար

14:15 10.08.2025

Շուտով «Սաութհեմփթոնը» առաջարկ կկատարի Սպերցյանի համար

Ֆուտբոլային գործակալ Վադիմ Օհանյանը հայտնել է, որ «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար բանակցել է անգլիական «Սաութհեմփթոնի» հետ, հաղորդում է Sport24-ը: «Անգլիացիների հետաքրքրվածությունն Էդուարդի նկատմամբ շատ կոնկրետ է: Ես բանակցություններ եմ վարել «Սաութհեմփթոնի» հետ, և ակումբը մոտ ապագայում պաշտոնական առաջարկ կուղարկի «Կրասնոդարին»: Ես խոսել եմ Էդիկի հետ, նա տեղյակ է «Սաութհեմփթոնի» հետաքրքրվածության մասին: Ես նրան […] ...

Օգոստոսի 11-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

14:00 10.08.2025

Օգոստոսի 11-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 58, 60 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարմենի փ. 4-16 առանձնատներ, Անտառային փ. 1-54 առանձնատներ և հարակից ոչ […] ...

Երևանում և որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

13:55 10.08.2025

Երևանում և որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. Օգոստոսի 10-15-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այսպիսի պայմաններում խորհուրդ է տրվում․ Չվառել խոտ կամ աղբ բաց տարածքներում, Խուսափել կրակի օգտագործումից անտառներում, Բնության գրկում չթողնել ապակյա շշեր կամ այլ առարկաներ, որոնք կարող […] ...

BACK_TO_TOP