15:07 25.01.2025
Մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական կենտրոնում հայոց լեզու և գրականություն առարկայից միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 4359 դիմորդ` Երևանի 9 քննական կենտրոնում՝ 1164-ը, մարզերի 27 կենտրոնում՝ 3195-ը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում հետևել է քննությունների ընթացքին և հաջողություն է մաղթել դիմորդներին:
Մինչ քննության մեկնարկը նախարարի տեղակալը ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, հետաքրքրվել՝ ինչ մասնագիտություն են ընտրելու: Թիվ 20 դպրոցում ընդունելության քննության համար հայտագրված 120 դիմորդից երկուսը չեն ներկայացել:
Մինչ քննասենյակ մտնելը դիմորդները համապատասխան սարքի՝ մետաղորսիչների միջոցով ստուգվել են՝ բացառելու կապի միջոցների առկայությունը քննության ընթացքում և ապահովելու բոլորի համար հավասար և անաչառ պայմաններ:
Քննության գնահատականները հայտնի կդառնան 5-րդ օրը, իսկ մինչ այդ քննական օրվա երկրորդ կեսին Գնահատման և թեստավորման կենտրոնը կհրապարակի թեստերն ու ճիշտ պատասխանները: Բողոքարկումը քննության 6-րդ օրն է լինելու:
Հատկանշական է՝ բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների առաջին փուլին մասնակցելու համար Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է 11 606 հայտ, ինչը 2000-ով ավելի է նախորդ տարվա համեմատ:
2022 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ԳԹԿ-ն ընդունելության քննությունները կազմակերպում է երկու փուլով: Առաջին փուլը հունվար-փետրվար ամիսներին անցկացված միասնական քննություններն են, երբ դիմորդը հանձնում է միայն միասնական քննություններ իր նախընտրած առարկաներից՝ առանց բուհ և մասնագիտություն նշելու: Երկրորդ փուլում բոլոր դիմորդները, անկախ առաջին փուլի արդյունքներից, անպայման հայտագրվում են ԳԹԿ-ի dimord.am կայքում՝ ընտրելով բուհը և մասնագիտությունը։
20:15 29.07.2025
Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...
20:08 29.07.2025
Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետՀուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...
19:48 29.07.2025
Զախարյանն ապաքինվել է վիրուսից«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...
19:37 29.07.2025
Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր […] ...
19:30 29.07.2025
Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորիԹաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...