20:28 26.01.2025
Երեկ՝ հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Գյումրի քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկում կախված դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի գլխավորությամբ։Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի շենքերից մեկի բնակարանում, պահարանի դռնակից էլեկտրական մալուխով կախված վիճակում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 23-ամյա Ալեքսեյ Յամպոլսկինի դին։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով քննչական վարչությունում ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու դեպքի մասին ահազանգած քաղաքացին ծառայում են Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես զինծառայողներ։
14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին16:00 04.05.2025
Syria TV. Սիրիայի կոալիցիոն օդային ուժերը ոչնչացրել են ենթակառուցվածքները Սիրիայում գտնվող Դեյր Զոր բազայումՍիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Արաբական Հանրապետության արևելքում գտնվող Դեյր էզ-Զոր նահանգի Էլ Օմար նավթային հանքավայրի ռազմաբազային: Այս մասին հայտնում է Syria TV-ն։ Օդուժը ոչնչացրել է ենթակառուցվածքը, «որն օգտագործում էին ամերիկացի զինվորականները նախքան տարհանումը»։ Ուրբաթ օրը սիրիական «Ալ Վաթան» թերթը հայտնել է, որ 200 ռազմական մեքենաներից բաղկացած շարասյունը լքել է Դեյր […] ...
15:40 04.05.2025
Bloomberg. Իսրայելը կարող է մի քանի օրում ընդլայնել Գազայում գործողությունըԻսրայելական բանակն առաջիկա օրերին կարող է ուժեղացնել իր ռազմական հարձակումը Գազայի հատվածում և դրա համար տասնյակ հազարավոր պահեստազորայիններ կհրավիրի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տվյալներով՝ օպերացիան ընդլայնելու որոշումն ընդունվել է մայիսի 3-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կաբինետի նիստի ժամանակ։ Ինչպես նշում է գործակալությունը, ռազմական գործողությունների ինտենսիվացումը տեղի կունենա արտերկրում և երկրի […] ...
15:18 04.05.2025
Ռուսաստանը և Կուբան նշել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 65-ամյակըՀավանայի Հեղափոխության պալատում Ռուսաստանի և Կուբայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 65-ամյակին նվիրված արարողություն է կայացել Կարիբյան ավազանի երկրի ողջ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, հայտնում է Կուբայում Ռուսաստանի դեսպանությունը։ «Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մեր գործընկերների շարքում Կուբան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում՝ այն մեր առանցքային դաշնակիցն է տարածաշրջանում։ Չնայած հակառակորդների ճնշմանը՝ Հավանան աջակցում է մեզ ներկայիս անհանգիստ […] ...
15:00 04.05.2025
Երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգում5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգի հարավում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 04:47-ին Ուայթս Սիթի քաղաքից 57 կիլոմետր հարավ ընկած հեռավորության վրա: Աղբյուրը գտնվել է 6,3 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաքTexas Starbase բազան, որտեղ տեղակայված է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության շտաբը, կդառնա անկախ քաղաք, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քվեարկության նախնական արդյունքները։ Ավելի վաղ Տեխաս նահանգի Քեմերոն շրջանի պաշտոնյաները հաստատել են մայիսի 3-ին կայանալիք հանրային քվեարկությունը Starbase-ը նոր քաղաքի վերածելու հնարավորության վերաբերյալ: Ըստ ABC-ի՝ տեղի ավելի քան 70 բնակիչ անցած դեկտեմբերին ստորագրել է՝ խնդրելով […] ...
14:20 04.05.2025
Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվելԲրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ չորս իրանցի, հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։ «Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը նախաձեռնողական հետաքննության շրջանակում ձերբակալել է հինգ մարդու՝ ահաբեկչական հանցագործությունների կասկածանքով։ Բոլոր հինգ տղամարդիկ ձերբակալվել են ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։ Տղամարդկանցից չորսը իրանցիներ են»,- ասվում է մայրաքաղաքի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հաստատվում է հինգերորդ […] ...