12:27 07.08.2025
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության բավարարված հայցերի արդյունքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված՝ Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքներին, որոնցից մեկը ևս ամրացվեց Շրջակա միջավայրի նախարարությանը, նշել է.
«Առաջարկվող նախագծով Երևան քաղաքի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս մեկ՝ 1,7 հա մակերեսով հողատարածք ենք ամրացնում Շրջակա միջավայրի նախարարությանը:
Հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 միլիոն 686 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն դրամ է:
Սա Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հինգերորդ հողամասն է, որի նկատմամբ, Գլխավոր դատախազության՝ դատարան ներկայացված հայցի բավարարման արդյունքում, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը:
Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված 4 հողատարածքներից՝
առաջինը 366 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 1 հա մակերեսով հողամաս է,
երկրորդը 254 միլիոն դրամ արժեքով 0,6 հա մակերեսով հողամաս է,
երրորդը՝ 654 միլիոն դրամ արժեքով 1,7 հա մակերեսով հողամաս է,
չորրորդը՝ 646 միլիոն դրամ արժեքով 1,7 հա մակերեսով հողամաս է:
Հետևողական լինելով ապօրինի գույքի գործիքակազմի կիրառման արդյունքում վերադարձված գույքը հանրային բարիք դարձնելու և այն հանրօգուտ նպատակով օգտագործելու հայեցակարգին՝ օրեր առաջ գրություն եմ հասցեագրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնված այս 4 հողամասերի վերաբերյալ: Գրությամբ առաջարկվել է նշված հողամասերի ոռոգման համակարգն ապահովելուց հետո, այդ տարածքում հիմնել Երևանի բնակիչների կյանքի որակը բարձրացնող «թթվածնային գոտի»՝ անտառ։
4 հողամասերից 2-ն արդեն ամրացվել են Շրջակա միջավայրի նախարարությանը, այս նախագծով ևս մեկն ենք ամրացնում: Առաջիկայում ևս երկու հողամաս կամրացնենք Նախարարությանը:
Վերադառնալով այսօրվա նախագծին՝ հավելեմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս նախագծով ամրացվող հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի է, իսկ գործառնական նշանակությունը՝ «Այլ հողեր»՝ առաջարկում ենք այն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանն ամրացնելուց և «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության անհատույց օգտագործմանը հանձնելուց հետո նախաձեռնել հողամասի նպատակային նշանակության փոփոխության գործընթաց՝ այս տարածքում ևս անտառ հիմնելու նպատակով:
Ամփոփելով նշեմ, որ միայն Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում, Գլխավոր դատախազության հայցերի բավարարման արդյունքում, մինչ օրս Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 7 հա մակերեսով հողատարածք, որի շուկայականին մոտարկված կադաստրային ընդհանուր արժեքը 3 միլիարդ դրամ է կամ՝ 7,8 միլիոն ԱՄՆ դոլար»:
13:58 07.08.2025
Լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» կազմակերպություններըԿառավարության որոշման համաձայն լուծարվում են «Կոտայքի մշակույթի կենտրոն» և «Կապանի մշակույթի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները, սահմանվում են լուծարման գործընթացի իրականացման հետ կապված հարաբերությունները։ Կազմակերպությունների լուծարումից հետո Հրազդան և Կապան համայնքների մշակութային կյանքը չի տուժի, քանի որ Հրազդան համայնքում գործում է Հրազդանի դրամատիկական թատրոնը և «Հրազդանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» հիմնարկը, ինչպես նաև ՀՀ Կոտայքի մարզի […] ...
13:50 07.08.2025
Կխթանվի տեքստիլ արդյունաբերության ոլորտի մրցունակության բարձրացումըԿառավարությունը հաստատել է տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիայի ապահովմանն ուղղված պետական աջակցության նպատակային միջոցառումը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 138-Լ որոշման Հավելվածով N 2 սահմանված՝ տեքստիլ ոլորտի կազմակերպությունների համար մատակարարման շղթայի դիվերսիֆիկացմանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ։ Կարգավորման նպատակն է […] ...
13:43 07.08.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՕգոստոսի 7-ին, ժամը 09:46-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 300 մ պատգարակով իջեցրել և […] ...
13:35 07.08.2025
Պուտինը կարող է այցելել Հնդկաստան օգոստոսի վերջինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հնդկաստան սպասվում է օգոստոսի վերջին, հինգշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը։ «Մենք այժմ շատ լավ հարաբերություններ ենք հաստատել, որոնք մենք շատ ենք գնահատում, մեր երկրների միջև ռազմավարական գործընկերություն կա։ Մենք բարձր մակարդակով ենք շփվում։ […] ...
13:27 07.08.2025
Բեռնատարի վարորդը կեղտաջրերը սահմանված վայրի փոխարեն թափել է ճանապարհին հարակից դաշտում. ԲԸՏՄՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևան համայնքում շրջայցի ընթացքում նկատել են կոյուղու կեղտաջրեր տեղափոխող բեռնատար ավտոմեքենա, որի վարորդը կեղտաջրերը սահմանված վայրի փոխարեն թափել է ճանապարհին հարակից դաշտային տարածքում։ Էկոպարեկային ծառայությունից տեղեկացնում են, որ իրավախախտի ինքնությունը պարզվել է, անհապաղ գրավոր հաղորդում է ուղարկվել ԲԸՏՄ: ...
13:15 07.08.2025
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում ՍյունիքումՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մի քաղաքացի զանգահարել է 911 և հայտնել է, որ Տոլորս-Բնունիս ավտոճանապարհի մոտ զենք-զինամթերքով պարկ է թողել։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է ինքնաձիգ, հրացան և տարբեր տրամաչափի 27 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը և հիշեցնում, […] ...