Ադրբեջանում այսօր ընտրություններ են․ գուցե՝ վերջինը պատմության մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+20.09 oC

Ադրբեջանում այսօր ընտրություններ են․ գուցե՝ վերջինը պատմության մեջ

22:10 29.01.2025

Ադրբեջանում այսօր ընտրություններ են: Քվեարկության արդյունքում ձևավորվելու են տեղական ինքնակառավարման մարմինները: Առաջին անգամ մունիցիպալ ընտրությունները Ադրբեջանը անց է կացնում նաև հայաթափված Արցախում:

Ինչպիսի՞նն է ընտրությունների մթնոլորտը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Դե, դատելով մամուլի հրապարակումներից, կարող եմ նկատել, որ Ադրբեջանում այդ ընտրությունների հանդեպ հանրային հետաքրքրությունը գրեթե զրոյական է:

Ոչ մի ընտրարշավ, որպես այդպիսին, Ադրբեջանում չի եղել և կորոնավիրուսի կարանտինի երկարաձգումը շարունակում է արգելել հանրային հավաքները, որպեսզի հնարավոր լինի պատժիչ գործողություններ կիրառել հանրահավաքների դեպքում:

Բայց ոչ մեկ Ադրբեջանում հանրահավաք անցկացնելու մտադրություն, ոնց հասկանում եմ, չի ունեցել և ոչ մի պաստառներ փողոցմերում, հրապարակումներ մամուլում…մամուլը մինչ այսօր չէր էլ գրում, որ Ադրբեջանում մունիցիպալ ընտրություններ են լինելու:

Ամենահետաքրքիրն այն է, որ Ադրբեջանում խախտված են այդ ընտրություններն անցկացնելու ժամկետները: Բանն այն է, որ նախորդ գումարման՝ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը, սպառվել էր դեկտեմբերի 23-ին: Այսինքն՝ ընտրությունները պետք է կայանային ոչ ուշ, քան անցած տարվա դեկտեմբերի կեսը:

Բայց Ադրբեջանի իշխանություններն անտեսել են այս ամենը և փաստորեն, ստացվում է, որ ավելի քան 1 ամիս, Ադրբեջանի բոլոր համայնքների կառավարող ատյանները՝ քաղաքապետեր, ավագանի, բոլոր իրենց վճիռները անօրինական են և ոչ լեգիտիմ, բայց Ադրբեջանի համար, կարծում եմ, դա միանգամայն նորմալ է և այնտեղ ընտրություններ անցկացնելու իմաստը, ընդհանրապես, երևի կորում է»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ընդդմությունը մասնակցու՞մ է:  Ի՞նչ է հայտնի Արցախի հայաթափված շրջաններում անցկացվող ընտրությունների մասին: Ի՞նչ գնահատական են տալիս քվեարկության ընթացքին անկախ դիտորդները:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

21:42 19.06.2025

Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբոիքի իր էջում գրել է․ «Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը։ Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում […] ...

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

21:36 19.06.2025

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով իրանա-իսրայելական մեծ պատերազմ աղետալի հետևանքներով չի լինի

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության» փոխնախագահ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանին։ Զրույցը ծավալվել է հիմնականում Իրան-Իսրայել հակամարտության զարգացումների շուրջ։ Թրամփը վերջնագիր է ներկայացնում, Իրանը չի զիջում, փորձագետները ասում են, թե մոտենում է այն պահը երբ ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավվելու է այս պատերազմի մեջ։ Եվ այս ամենը տեղի է ունենում մեր տարածաշրջանում, մեզանից ոչ շատ հեռու։ Արդյո՞ք այս […] ...

BACK_TO_TOP