Սենատը հաստատել է Քրիս Ռայթին ԱՄՆ էներգետիկայի նախարարի պաշտոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.81 oC

Սենատը հաստատել է Քրիս Ռայթին ԱՄՆ էներգետիկայի նախարարի պաշտոնում

09:25 04.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ Սենատը երկուշաբթի օրը կայացած բաց նիստում հաստատել է Քրիս Ռայթին ԱՄՆ էներգետիկայի նոր նախարարի պաշտոնում։ Քվեարկվել է 59 կողմ, 38 դեմ ձայն։ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը վերահսկում է նաև ազգային միջուկային ռազմական համալիրը։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 60-ամյա Ռայթը հանդես է գալիս ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ավելացման օգտին և համոզված է հանածո վառելիքի օգտագործման անհրաժեշտության մեջ։

Ռայթը մինչև վերջերս ղեկավարում էր ամերիկյան Liberty Energy ընկերության նավթային ընկերությունը։ Ակնկալվում է, որ նա կաջակցի Թրամփին կլիմայի փոփոխության դեմ պայքարում գլոբալ համագործակցությունից հրաժարվելու հարցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունիսի 1-13-ը Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ. քաղաքապետարան

15:25 17.05.2025

Հունիսի 1-13-ը Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-13-ը, Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ՝ նախատեսված ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Հետևեք մեզ՝ միջոցառումների ժամանակացույցին ծանոթանալու և մեզ միանալու համար»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Երևան-Մոսկվա այցեր. արդյո՞ք նոր փուլ է հայ-ռուսական հարաբերություններում

15:12 17.05.2025

Երևան-Մոսկվա այցեր. արդյո՞ք նոր փուլ է հայ-ռուսական հարաբերություններում

Մայիսի 9-ին վարչապետի Մոսկվա այցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց: Ոչ միայն այցի, այլև հայ-ռուսական հարաբերությունների մասին տրամագծորեն տարբեր կարծիքներ հնչում էին դեռ շաբաթներ առաջ: Հայտարարություն հնչեց նույնիսկ Եվրոպական միությունից: Այդուհանդերձ այցը կայացավ: Ի՞նչ է սա նշանակում Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների համար: Այս ու այլ հարցեր քննարկվել են «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտակենտրոնի ղեկավար Արմինե […] ...

SHANTNEWS

15:00 17.05.2025

SHANTNEWS

Վարչապետը ուղերձ է հղել Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

14:53 17.05.2025

Վարչապետը ուղերձ է հղել Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ

Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը հրապարակվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքում: Ուղերձում, վարչապետը նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ 2025 թվականի Կենսաբազմազանության միջազգային օրվա այս հաճելի առիթով։ Կարևոր է խորհրդածել կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների մասին, […] ...

Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան տուժածներ

14:45 17.05.2025

Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Էդգար Ղ․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Արամի փողոցի թիվ 27/1 շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 2,5 մետր բարձրությունից  ընկել, կոտրել մի քանի ծառ, ապա կոտրել երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված […] ...

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

14:40 17.05.2025

Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ ներկայացնելով մանրամասներ տեղի ունեցած հանդիպումից։ «Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտում (IPIS)»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին […] ...

BACK_TO_TOP