Իսրայելի պաշտպանության բանակը հունվարին Հորդանան գետի արեւմտյան ափին սպանել է 55 զինված արմատականի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.43 oC

Իսրայելի պաշտպանության բանակը հունվարին Հորդանան գետի արեւմտյան ափին սպանել է 55 զինված արմատականի

20:50 04.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իսրայելի անվտանգության ուժերը 2025 թվականի հունվարին Արևմտյան ափում ոչնչացրել են 55 զինված պաղեստինցի արմատականների և կալանավորել 380 կասկածյալի։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։

«Ներկայումս հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է երեք գոտիներում՝ Ջենինում, Թուլկարմում և հյուսիսային Սամարիայում: Վերջին օրերին զորքերը հայտնաբերել են մի շարք զինատեսակներ, այդ թվում՝ հրացաններ, ատրճանակներ և մի շարք պայթուցիկ նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ «Իսրայելի անվտանգության ուժերը կշարունակեն հակաահաբեկչական գործողությունները Հրեաստանում և Սամարիայում՝ միաժամանակ ապահովելով Իսրայելի քաղաքացիների անվտանգությունը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

16:53 17.05.2025

Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում այս շաբաթ Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Արագածոտնի մարզի Արեւուտ եզդիական համայնքից մի խումբ ներկայացուցիչների հյուրընկալել են Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, պատգամավորներ Տիգրան Պարսիլյանն ու Մարինա Ղազարյանը: Ռուստամ Բաքոյանը հանդիպել է նաեւ Արագածոտնի մարզի Ոսկեվազի […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ գործուղվել է ՀՀ մարզեր

16:48 17.05.2025

ԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ գործուղվել է ՀՀ մարզեր

ԼՂ-ից բռնի տեղահանված 438 ուսուցիչ գործուղվել է ՀՀ մարզեր՝ Կառավարության աջակցության ծրագրով: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետի հետ

16:40 17.05.2025

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետի հետ

Մայիսի 17-ին Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է ռեգիոնի փոխնախագահ, Դեսին-Շարպիո քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ: Ինչպես տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են 1991թ.-ից Ֆրանսիայի Դեսին-Շարպիո և Հայաստանի Ստեփանավան քույր քաղաքների միջև հաստատված ամուր և շարունակաբար զարգացող համագործակցությունը։ Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը և […] ...

ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:30 17.05.2025

ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ մայիսի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...

Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Նեյմարը

16:14 17.05.2025

Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Նեյմարը

Բրազիլացի հարձակվող Նեյմարը կերկարաձգի «Սանթոսի» հետ իր պայմանագրի ժամկետը, հաղորդում է TNT Sports Brasil-ը, փոխանցում է armsport.am-ը: 33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այն կերկարաձգվի ևս մեկ տարով։ Նեյմարը «Սանթոսի» ակադեմիայի սան է։ Նա վերադարձավ ակումբ 2025 թվականի հունվարին։ Այդ ժամանակվանից ի վեր բրազիլացին թիմի կազմում անցկացրել է ինը […] ...

Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը

16:00 17.05.2025

Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը

Մայիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ա. Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը […] ...

BACK_TO_TOP