18:22 10.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ Երևանի և մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար իրականացնում է վերապատրաստումներ՝ դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման, պահպանության և տեխնիկական աջակցության նպատակով:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում այսօր հետևել է Կոտայքի մարզի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստմանը՝ արդյունավետ դասընթաց մաղթելով նրանց:
«Հեծանիվների տեխնիկական օգտագործման տեսանկյունից վերապատրաստումն անհրաժեշտ է, որպեսզի դպրոցներին տրամադրված հեծանիվները հնարավորինս երկար ու արդյունավետ շահագործվեն: Հեծանիվների ծրագիրը նաև խթան է, որպեսզի բնակավայրերում հեծանվուղիների ապահովման և զարգացման աշխատանքներ իրականացվեն: Ուրախ կլինենք, եթե խոշորացված համայնքի դպրոցների շրջանում որևէ մրցաշար կազմակերպելու նախաձեռնողականություն լինի, որը, անկասկած, կնպաստի, որպեսզի հեծանիվ վարելը երեխաների շրջանում դառնա ապրելակերպ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նա տեղեկացրել է, որ դպրոցներում հեծանվային սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի գաղափարների տարածման և ֆիզիկական դաստիարակության խրախուսման, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման որակը բարձրացնելու նպատակով ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններին ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվել է ավելի քան 6500 հեծանիվ:
Նախարարը վստահություն է հայտնել՝ դպրոցներին հեծանիվների տրամադրման ծրագրի շնորհիվ աշակերտներն ավելի լավ կնախապատրաստվեն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին, որը 2024 թվականից իրականացվում է միայն դպրոցականների համար:
Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մրցաշարի կազմակերպչական աշխատանքների շրջանակում առաջիկայում նախատեսվում է հաստատել մարզային փուլերի հեծանվուղիները:
«Նպատակն առաջին հերթին երեխաների շրջանում առողջ ապրելակերպի տարածումն ու քարոզչությունն է, ուստի կարևոր է այս գործընթացին սրտացավ վերաբերվել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Անդրադառնալով երեխաների հետ հեծանվային պարապմունքների անցկացմանը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ դրանք հնարավոր է կազմակերպել ֆիզկուլտուրայի խմբակների ընթացքում: Միաժամանակ, ըստ նախարարի` նախատեսվում է նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի չափորոշչի և կրթական ծրագրերի վերանայում՝ հեծանիվ վարելու ուսուցումը կրթական հիմնական ծրագրում ներառելու նպատակով:
Վերապատրաստումների ընթացքում Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի գլխավոր մրցավար Գրիգոր Համբարձումյանն ու վերապատրաստում իրականացնող մասնագետները ներկայացրել են հեծանիվների տեխնիկական շահագործմանն ու պահպանությանը վերաբերող տեխնիկական պահանջները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և վարձատրության բարելավմանը վերաբերող հարցեր: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 2025 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերին՝ դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով:
20:25 29.07.2025
Խաչանովը բացատրել է, թե որքան կարևոր է բարձր վարկանիշ ունենալըՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, որը 16-րդն է ATP դասակարգման աղյուսակում, բացատրել է վարկանիշային աղյուսակի կարևորությունը: Խաչանովին հարցրել են, թե գրեթե վերադարձել ես թոփ-15, դա որքա՞ն կարևոր է քեզ համար այս պահին. «100 տոկոսով կարևոր է: Իհարկե, ցանկություն կա հնարավորինս բարձր դիրք զբաղեցնելու: Վարկանիշն արտացոլում է, թե ինչպես ես խաղում մրցաշրջանում և այս պահին: […] ...
20:20 29.07.2025
Թրամփը պարծեցել է, որ իրեն հաջողվել է կանգնեցրել հինգ պատերազմԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է, որ ինքը դադարեցրել է աշխարհում հինգ զինված հակամարտություն, այս մասին նա հայտնել է Շոտլանդիայի Աբերդին քաղաքում գտնվող իր Trump International Golf Links-ի բացման ժամանակ։ «Մենք, ինչպես գիտեք, երեկ կանգնեցրինք Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտությունը: Բայց մենք այժմ կանգնեցրել ենք մոտ հինգ պատերազմ: Դա շատ ավելի կարևոր է, քան գոլֆ […] ...
20:15 29.07.2025
Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...
20:08 29.07.2025
Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետՀուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...
19:48 29.07.2025
Զախարյանն ապաքինվել է վիրուսից«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...