18:05 12.02.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը մի խումբ երիտասարդների ներկայացրել է շինարարական ծրագրերի իրականացման առանձնահատկությունները:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության և «Ռեստարտ» քաղաքացիական երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Պետական գնումների հանրային վերահսկողության և հաշվետվողականության խթանում» սեմինարի շրջանակում նա ուսանողներին բացատրել է պետական ծրագրերի դեպքում կառուցապատման գործընթացի փուլերը, բոլոր մասնակիցների գործառույթները և այն մեխանիզմները, որոնք ներդրվում են քաղաքաշինական գործունեության ոլորտներում որակի նշաձողը բարձրացնելու ուղղությամբ։
Ծրագրերի որակյալ իրականացումն ապահովելու գործում կոմիտեի նախագահը կարևորել է հանրային վերահսկողությունը, որի համար ֆինանսների նախարարության կողմից ստեղծվել են գնումների գործընթացում հասարակական կազմակերպություններին և այլ ցանկացողներին ներգրավելու մեխանիզմներ։ Նա հորդորել է երիտասարդներին ակտիվ լինել ստեղծված գործիքակազմն օգտագործելիս և ուշադիր լինել իրենց շուրջ ընթացող շինարարության նկատմամբ.
«Կոմիտեն պատրաստ է աջակցել ձեզ ոլորտային գիտելիքների փոխանցման, վերապատրաստման ծրագրերի իրականացման եղանակով, որպեսզի շինհրապարակ մտնելիս պատկերացում կազմեք կատարված աշխատանքների մասին»։
Երիտասարդները կոմիտեի ղեկավարի հետ ակտիվ քննարկել են քաղաքաշինական նորմերի, կառուցապատման տեմպերի, բնակարանաշինության և այլ թեմաներ։ Նրանք նաև հետաքրքրվել են կոմիտում փորձառություն անցնելու հնարավորությամբ։
Եղիազար Վարդանյանը ողջունել է երիտասարդների հետաքրքրվածությունը քաղաքաշինական խնդիրների լուծմամբ և նշել, որ կոմիտեն բաց է երիտասարդներին ներգրավելու, նրանց մասնագիտական ներուժն արդյունավետ օգտագործելու հարցում։
09:49 17.05.2025
«Վեստ Արմենիայի» հայտարարությունըՊրեմիեր լիգայից հեռացված «Վեստ Արմենիան» պաշտոնական հայտարարություն է տարածել: «ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշում է կայացրել՝ «Վեստ Արմենիային» գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով՝ Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղին չներկայանալու համար։ Ցավոք, «Վեստ Արմենիայի»՝ երկու խաղին չներկայանալու հետևանքով, մեր թիմը հեռացվում է Fastex Պրեմիեր լիգայից (2024/25 մրցաշրջան)։ 2024-ի հուլիսին ստանձնելով ակումբի ղեկը, […] ...
09:30 17.05.2025
Թրամփը պնդում է, որ նավթով հարուստ Իրանը միջուկային էներգիայի կարիք չունիԻրանն ունի նավթի և գազի մեծ պաշարներ, ուստի խաղաղ միջուկային ծրագրի կարիք չունի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք ունեն առատ նավթ, բավականաչափ՝ 300 տարի ծառայելու համար: Դա լավ, մաքուր, կատարյալ նավթ է։ Երբ դուք ունեք անսահմանափակ նավթի և գազի պաշարներ, ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ խաղաղ միջուկային էներգիան։ Ես համաձայն եմ այն իրավիճակների […] ...
09:03 17.05.2025
Հունգարիայի վարչապետը հայտնել է, թե որ դեպքում խաղաղություն կհաստատվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջևՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնության կարելի է հասնել միայն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքում։ Նրա կարծիքով, միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները բավարար չեն լինի։ «Դա չի աշխատի։ Եթե հույս ունեք, որ ռուսներն ու ուկրաինացիները կգան համաձայնության, սխալվում եք։ Դա տեղի չի […] ...
08:30 17.05.2025
«Բոլոնիան» շուրջ կեսդարյա ընդմիջումից հետո նվաճել է Իտալիայի գավաթը«Բոլոնիան» 51 տարի անց նվաճեց Իտալիայի գավաթը։ Մրցաշարի եզրափակչում «Բոլոնիան» Դեն Նդոյեի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել է «Միլանին»։ «Բոլոնիան» նախորդ անգամ երկրի գավաթակիր դարձել էր 1974 թվականին, երբ վճռորոշ խաղում 11-մետրանոցներով հաղթել էր «Պալերմոյին»։ ...
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...