Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+27.09 oC

Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

13:24 15.02.2025

Փետրվարի 15-ին աշխարհում նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը (International Childhood Cancer Day), նպատակը` հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրելու խնդրին, քաղցկեղ ունեցող երեխաներին ու դեռահասներին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 2024 թվականին արձանագրվել է մանկական քաղցկեղի 112 առաջնակի դեպք`

✔️ կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) ուռուցքներ,
✔️ սուր լեյկոզներ (լեյկեմիաներ), լիմֆոմաներ,
✔️ նեյրոբլաստոմա,
✔️ ոսկրամկանային համակարգի ուռուցքներ (սարկոմաներ) և այլն։

Երեխաների ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում 2017 թվականից իրականացվում է ոսկրածուծի/արյունաստեղծ ցողունային բջիջների աուտոփոխպատվաստում, իսկ 2021 թվականին առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոգեն փոխպատվաստում։ 2024 թվականին պետական պատվերի շրջանակներում իրականացվել է 9 երեխայի ալոգեն փոխպատվաստում:

Քաղցկեղ ունեցող երեխաների բուժման ընթացքում մշտապես արյան բաղադրամասերի փոխներարկման կարիք է առաջանում։ Քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման ընթացքում նվազում է երեխաների արյան բջիջների քանակը, ինչը կարող է անհամատեղելի լինել կյանքի հետ:

Ուստի, նվիրաբերված արյունը և դրանից ստացված բաղադրամասերն ու պատրաստուկներն անփոխարինելի են քաղցկեղ ունեցող երեխաների բուժման գործընթացում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

23:34 15.07.2025

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

Երեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...

4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում

23:27 15.07.2025

4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում

4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում։ Այս մասին հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Մեր մարզիկներից պատվո հարթակի 2-րդ աստիճանին կանգնեցին 46 կգ Սյուզաննա Իշխանյանը 50 կգ Համեստ Աֆրիկյանը, 57 կգ Անահիտ Հարությունյանը և 75 կգ Վիկտորիա Սահակյանը։ 48 կգ Նանա Բալասանյանն ու 52 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը նվաճեցին բրոնզե մեդալ։ծընթացին, վայելեցին […] ...

Հրդեհ Շաքի գյուղում․ այրվել է անասնակեր

23:21 15.07.2025

Հրդեհ Շաքի գյուղում․ այրվել է անասնակեր

Հուլիսի 15-ին, ժամը 18։51-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաքի գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:57-ին, մարվել՝ 20:25-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ: ...

Ադրբեջանում նավթի արդյունահանման ու արտահանման անկում է արձանագրվում․ տնտեսագետների մոտ տագնապ է

23:12 15.07.2025

Ադրբեջանում նավթի արդյունահանման ու արտահանման անկում է արձանագրվում․ տնտեսագետների մոտ տագնապ է

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը հրապարակել է վաճակագրական տվյալներ, որոնք արտացոլում են տարվա առաջին կիսամյակում ածխաջրածնային հումքի արդյունահանման ու արտահանման տվյալները: Ըստ այդ տեղեկությունների, նավթի դեպքում կտրուկ անկում է արձանագրվել բոլոր ցուցանիշներով, ինչը տնտեսագետների մոտ տագնապ է առաջացնում: Արձանագրված անկման տվյալներն իսկապե՞ս այդ միտման մասին են վկայում: Արդյո՞ք այդ գները նպաստավոր են Ադրբեջանի համար: Թեմային «Հորիզոնի» տաղավարում […] ...

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր

23:02 15.07.2025

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր

Հուլիսի 15-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Կուսակցության Աջափնյակի ՏԿ խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Սերոբ Սարգսյանի թեկնածությունը։ Որոշվել է Կուսակցության Տարածքային կազմակերպություններ հիմնել Ակունք, Բյուրեղավան, Արզնի և Ջրվեժ համայնքներում։ Քննարկվել են կուսակցական բնույթի այլ հարցեր։ ...

ՄՕԿ-ը ներկայացրել է 2026 թվականի Օլիմպիական խաղերի մեդալները

22:54 15.07.2025

ՄՕԿ-ը ներկայացրել է 2026 թվականի Օլիմպիական խաղերի մեդալները

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) ներկայացրել է 2026 թվականի Ձմեռային խաղերի մեդալները։ Այս մասին հայտնել է ՄՕԿ մամուլի ծառայությունը։ Մեդալներն ունեն յուրահատուկ դիզայն, որը միավորում է երկու կեսերը, որոնք խորհրդանշում են մարզիկի ճանապարհորդության գագաթնակետը և բոլոր նրանց, ովքեր նրա հետ քայլել են այդ ճանապարհով։ Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-ից 22-ը Իտալիայում։ 🥇❄️ A […] ...

BACK_TO_TOP