12:09 24.02.2025
Վերջին օրերին Երևանում խցանումների 80 տոկոսը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներով և դրանց հետևանքով ԱՊՊԱ-ին ժամերով սպասելով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ավտովթարները տեղի էին ունենում հիմնականում այն ավտոմեքենաների մասնակցությամբ, որոնք ամառային անվադողերով էին դուրս եկել ճանապարհ՝ չնայած եղանակային վատ պայմանների մասին նախազգուշացումներին։ Մյուս խնդիրը ԱՊՊԱ համակարգի տրամաբանությունն է. թեթև վթարների պատճառով մարդիկ ժամերով սպասում են, ինչի հետևանքով կիլոմետրերով խցանումներ են առաջանում։ Այդ համակարգը Երևան քաղաքի համար աղետ է։ Աղետ է այն առումով, որ ամեն մի թեթև վթարը ժամերով կանգնեցնում է ամբողջ երթևեկությունը»,-ընդգծեց Տիգրան Ավինյանը։
Նա հավելեց, որ այս իրավիճակը ոչ միայն խոչընդոտում է ճանապարհային երթևեկությանը, այլև լուրջ խնդիրներ է առաջացնում ձնամաքրման տեխնիկայի համար, որն այդ կարևոր ժամերին պետք է ժամանակին հասներ աղ ու ավազ ցանելու համար։
13:57 10.07.2025
Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...
13:48 10.07.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 6 անշարժ գույք. 2 շարժական գույք. 6 իրավաբանական անձում մասնակցություն. շուրջ […] ...
13:45 10.07.2025
Մեկ բան հստակ է, որ «Ռեալը» ամենահաջողակ ակումբն է աշխարհում․ Լուիս ԷնրիկեՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Մադրիդի «Ռեալի» դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչից առաջ նախախաղային ասուլիսի է մասնակցել։ «Մադրիդցիներին հանդիպելը միշտ յուրահատուկ է: Ուրախ ենք, որ մասնակցելու ենք առաջիկա հանդիպմանը: Սա նշանակում է, որ մինչև այժմ լավ աշխատանք ենք կատարել: Շատ դետալներ են սպասվող խաղը դարձնում առանձնահատուկ: Մոտ ենք աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ դուրս գալուն, և […] ...
13:37 10.07.2025
Լոս Անջելեսի հրշեջները փլուզված թունելից փրկել են 31 աշխատողիԱրտակարգ իրավիճակների ծառայությունները տարհանել են Լոս Անջելեսի Ուիլմինգտոն շրջանում փլուզված թունելի բոլոր աշխատողներին։ Այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։ «31 մարդ, բոլոր աշխատողները անվտանգ դուրս են բերվել թունելից կենդանի և անվնաս։ Անհետ կորածներ չկան», – ասվում է հրշեջ ծառայության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ Թունելի փլուզումը տեղի է ունեցել հուլիսի 9-ին, տեղական ժամանակով մոտավորապես ժամը […] ...
13:28 10.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 10-15-ըԵրևանում հուլիսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 10-ին և 15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 11-14-ին սպասվում է առանց տեղումների […] ...
13:20 10.07.2025
Յուրի Ջորկաեֆի որդին տեղափոխվել է իտալական ակումբՅուրի Ջորկաեֆի որդին՝ Օան Ջորկաեֆը տեղափոխվել է Իտալիայի Դ Սերիան ներկայացնող «Սանրեմեզե»։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 28-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը շվեյցարական «Պարադիսոն» էր։ Օան Ջորկաեֆը 2024/25 մրցաշրջանում 16 խաղում խփել է 5 գոլ։ Կիսապաշտպանը խաղացել է նաև «Ռապերսվիլ-Յոնայում», «Կրինսում» ու «Սենտ Միրենում»։ ...