18:42 25.02.2025
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Ներկայացնելով առաջին ընթերցումից հետո իրականացված փոփոխությունները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ բովանդակային հիմնական առաջարկները ներառվել են նախագծում: Մասնավորապես՝ երիտասարդական կազմակերպություն հասկացությունը սահմանելիս շեշտադրվել է ոչ առևտրային կազմակերպության պահանջը, քանի որ, ըստ Արթուր Մարտիրոսյանի, «քաղաքացիական սուբյեկտ լինելու համար «ոչ առևտրային» լինելու հանգամանքը էական նշանակություն ունի»:
Նախագծով ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները, որը, Արթուր Մարտիրոսյանի դիտարկմամբ, կարևոր է ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպման և երիտասարդության ոլորտում, այսպես կոչված, անձրևանոցային կառույցների ձևավորման տեսանկյունից: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել համապատասխան իրավակարգավորում՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պետական լիազոր մարմնի հետ պետք է համագործակցեն պայմանագրային հիմունքներով՝ իրականացնելով համախումբ սոցիալական շահերի պաշտպանություն:
Վերջին փոփոխությամբ որպես քաղաքականության սուբյեկտ ավելացվել են երիտասարդական նախաձեռնող խմբերը:
«Երիտասարդության պարագայում խոսում ենք քաղաքացիական հասարակության այն սուբյեկտների մասին, որոնք դեռ իրավական կարգավիճակ չունեն և գտնվում են սկզբնավորման որոշակի փուլում: Ուստի, նրանք հանդես գալով որպես համայնքային կամ որևէ այլ նախաձեռնող խումբ՝ կարող են կուտակել համապատասխան ներուժ՝ հետագայում գրանցվելու, իրավական կարգավիճակ ստանալու և հանրային կյանքում ավելի էական դերակատարում ունենալու համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Անդրադառնալով պատգամավորների հարցերին և առաջարկություններին՝ Արթուր Մարտիրոսյանը պարզաբանումներ է ներկայացրել նախագծով առաջարկվող երիտասարդության տարիքային շեմի վերաբերյալ:
«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է նաև փոփոխություններ այլ իրավական ակտերում, մասնավորապես՝ «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:
Օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն»,-ասված է հաղորդագրության մեջ:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության13:35 09.07.2025
Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներՀյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
13:23 09.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետՀուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...
13:11 09.07.2025
Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ ԶախարովաԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...
13:00 09.07.2025
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանովԵրևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալությանՊետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ եք և Ձեր անշարժ գույքը հանձնել եք վարձակալության, որը չի ստացել պետական գրանցում, ապա հարկային մարմին պետք է ներկայացնեք վարձակալության վերաբերյալ հայտարարություն՝ գույքը փաստացի վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում: Վարձակալությունը դադարեցնելուց հետո ևս անհրաժեշտ է ներկայացնել հայտարարություն՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։ Այնուհետև […] ...
12:39 09.07.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության համար Ռուբիոն պատճառ է ունեցել․ Թեմի ԲրյուսԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը։ «Մենք ուրախ ենք բազմաթիվ պայմանավորվածությունների, հրադադարների և փոփոխությունների համար, որոնցում մենք ներգրավված ենք եղել։ Պետքարտուղարը դա ասելու համար պատճառ է ունեցել, և երբ մենք ավելի շատ մանրամասներ ունենանք, ես դրանք կտրամադրեմ ձեզ»,-ասել է Բրյուսը։ Ավելի վաղ […] ...