ԵՄ-ն կվերանայի Մակրոն-Թրամփ բանակցությունները մարտի 6-ի գագաթնաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

ԵՄ-ն կվերանայի Մակրոն-Թրամփ բանակցությունները մարտի 6-ի գագաթնաժողովում

15:42 26.02.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի միջոցով ԵՄ առաջնորդներին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր բանակցությունների արդյունքների մասին, որոնք կքննարկվեն մարտի 6-ին Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովում։ Այս մասին X-ում գրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոշտան։

«Շարունակելով համագործակցել եվրոպական գործընկերների հետ՝ նախագահ Մակրոնը տեղեկացրեց ԵՄ առաջնորդներին ավելի վաղ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման մասին։ Սա շատ օգտակար է մարտի 6-ին կայանալիք ԵՄ արտակարգ գագաթնաժողովի նախապատրաստման համար, որտեղ որոշումներ կընդունվեն Ուկրաինային աջակցելու և եվրոպական պաշտպանությունն ամրապնդելու մասին», – գրել է Կոշտան։

Ավելի վաղ Բրյուսելը հայտնել էր, որ Մակրոնը չորեքշաբթի առավոտյան տեսակոնֆերանսի միջոցով դիմելու է ԵՄ առաջնորդներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևում

22:10 08.07.2025

Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևում

Իսրայելում քրիստոնյաների ու մասնավորապես հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել: Դրա մասին է վկայում իսրաելացի իրավապաշտպանների թողարկած զեկույցը: Ինչի՞ հետ են կապված հարձակումները ու ովքե՞ր են դեպքերը արձանագրող իրավապաշտպանները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Այդ հետազոտությունն իրականացրել է «Կրոնի ազատության հարցերով տեղեկատվական կենտրոն» կոչվող իրավապաշտպան կազմակերպությունը, որը հիմնադրել են հրեա մտավորականները: Նրանք […] ...

SHANTNEWS

22:00 08.07.2025

SHANTNEWS

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

21:53 08.07.2025

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ Վարչության հերթական նիստից։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:44 08.07.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիգոր Արծրունի […] ...

BACK_TO_TOP