ԱԺ մշտական հանձնաժողովների արտագնա համատեղ նիստ Նաիրիի համայնքապետարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

ԱԺ մշտական հանձնաժողովների արտագնա համատեղ նիստ Նաիրիի համայնքապետարանում

15:47 26.02.2025

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները հրավիրել էին համատեղ նիստ, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ին՝ Նաիրիի համայնքապետարանում: Նիստի օրակարգում «Նաիրիի համայնքապետարանի 2023 թվականի ֆինանսատնտեսական գործունեության հաշվեքննության» վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկումն էր:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով պալատի՝ հաշվեքննություններ անցկացնելու նպատակը, նշել է, որ դրանով նպաստում են հանրային կառավարմանը: Հաշվեքննություն իրականացնելու համար պալատն ունի օրենսդրական եւ մեթոդաբանական բավարար գործիքակազմ: Նա տեղեկացրել է, որ համայնքապետարանից ստացվել է հաշվեքննության համար անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը:

Անդրադառնալով անհամաձայնություններին՝ մասնավորապես նշվել է, որ համայնքի՝ կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները չեն կազմվել «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:

2023 թվականի ընթացքում համայնքային ենթակայության համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների հետ կնքված ընթացիկ դրամաշնորհների տրամադրման պայմանագրերով հատկացումները համայնքապետարանի կողմից կատարվել եւ ծախսագրվել են առանց ծախսերը հիմնավորող սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի՝ հանձնման-ընդունման արձանագրություններ կազմելու, ինչպես նաեւ առանց դեբիտորական պարտք ճանաչելու եւ ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու: Նշված անհամապատասխանությունը հանգեցրել է ֆինանսական հաշվետվությունների ֆինանսական ցուցանիշների խեղաթյուրմանը:

Աղբահանության վճարների մասով սահմանված տույժերը համայնքապետարանի կողմից չեն հաշվարկվել եւ չեն գանձվել:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով հաշվեքննության ընթացքում արձանագրվել է նաեւ, որ «Նաիրիի բարեկարգում եւ բնակֆոնդ» ՀՈԱԿ-ի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացված ավելացված արժեքի հարկի վերաբերյալ ամսական միասնական հաշվարկում ՀՀ պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գծով պարտավորություն չի հաշվարկվել եւ չի ներկայացվել:

Ըստ արձանագրության՝ համայնքապետարանում ներքին աուդիտի համակարգը 2023 թվականից չի գործել:

Հաշվեքննությամբ պարզվել է, որ համայնքապետարանի՝ 2023 թվականի կարիքների համար կնքված գնման պայմանագրերը, հանձնման-ընդունման արձանագրություններն ու հարկային հաշիվները հրապարակված չեն գնումերի էլեկտրոնային armeps.am համակարգում:

Նաիրի համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը եւ համայնքապետարանի այլ աշխատակիցներ պարզաբանումներ են ներկայացրել Հաշվեքննիչ պալատի ներկայացրած արձանագրությունների վերաբերյալ: Դրանց մեծ մասը, սակայն, լիարժեք չի եղել եւ չի գոհացրել պատգամավորներին:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի տեղեկացմամբ պալատը ներկայացրել է խնդիրները շտկելու մի շարք առաջարկներ:

Նաիրի համայնքի ղեկավարը նշել է, որ ներկայացված բոլոր առաջարկներն ընդունել են ի գիտություն եւ աշխատում են դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանի դիտարկմամբ նշված խնդիրները կարող են լինել նաեւ այլ խոշորացված համայնքներում: Նա Նաիրի համայնքապետարանի ղեկավարությանը հորդորել է աշխատել արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ: Պատգամավորն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի կարծիքով նմանօրինակ հանդիպումներն ու քննարկումները շատ արդյունավետ են: Նա լիահույս է, որ մյուս համայնքները, հետեւելով այս քննարկմանը, աչալուրջ կլինեն իրենց խնդիրների լուծման ուղղությամբ: Վահե Ղալումյանի կարծիքով վերոնշյալ խնդիրների առանցքում ներքին աուդիտի բացակայությունն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևում

22:10 08.07.2025

Իսրայելում հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել․ ովքե՞ր են կանգնած դրանց հետևում

Իսրայելում քրիստոնյաների ու մասնավորապես հայերի դեմ հարձակումների դեպքերի աճ է արձանագրվել: Դրա մասին է վկայում իսրաելացի իրավապաշտպանների թողարկած զեկույցը: Ինչի՞ հետ են կապված հարձակումները ու ովքե՞ր են դեպքերը արձանագրող իրավապաշտպանները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Այդ հետազոտությունն իրականացրել է «Կրոնի ազատության հարցերով տեղեկատվական կենտրոն» կոչվող իրավապաշտպան կազմակերպությունը, որը հիմնադրել են հրեա մտավորականները: Նրանք […] ...

SHANTNEWS

22:00 08.07.2025

SHANTNEWS

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

21:53 08.07.2025

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ Վարչության հերթական նիստից։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:44 08.07.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիգոր Արծրունի […] ...

BACK_TO_TOP