13:04 28.02.2025
Փետրվարի 28-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։
Երևանում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 1-ի գիշերը, 2-3-ին, 4-ի ցերեկը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի և 3-ի երեկոյան, 4-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։
Մարզերում փետրվարի 28-ի և մարտի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, մարտի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ի երեկոյան, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Քամին հարավարևմտյան 2-5մ/վ, փետրվարի 28-ի ցերեկը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ, մարտի 3-ին՝ 14-18մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-6 աստիճանով, այնուհետև ողջ հանրապետությունում ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ։
20:35 13.05.2025
«Ալ Նասրը» 9-0 հաշվով հաղթանակ է տարել առանց Ռոնալդուի20:22 13.05.2025
Քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներիցՆոր հարթակ ու ձևաչափ. քաղաքացիներն իրենց հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Մանրամասները տեսանյութում։ ...
20:14 13.05.2025
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ Քսավյե Բետելի հետՄայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԽ նախարարական նստաշրջանի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև բարեկամության և ձևավորված փոխշահավետ գործընկերության խորացմանն ուղղված նոր նախաձեռնություններ։ Արարատ Միրզոյանը և Քսավյե Բետելը մտքեր են […] ...
20:07 13.05.2025
Վինիսիուսը վնասվածք է ստացել և բաղ կթողնի 2 հանդիպումՄադրիդի «Ռեալի» պաշտպան Լուկաս Վասկեսը և հարձակվող Վինիսիուսը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 35-րդ տուրի խաղում (3-4) վնասվածք են ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Վինիսիուսի մոտ ախտորոշվել է ձախ կոճի, իսկ Վասկեսի մոտ` ձախ ազդրի վնասվածք։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` Վինիսիուսը վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու հանդիպում։ Նա իր թիմին չի կարող օգնել «Մալյորկայի» […] ...
19:52 13.05.2025
Թրամփը հունիսին Հաագայում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է մասնակցել Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի ամառային գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Մենք բոլորս պլանավորում ենք նախագահ Թրամփի այնտեղ լինելը։ Մենք պետք է լիովին ակնկալենք, որ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կլինի Հաագայում»,-ասել է նա: Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը նախատեսված է հունիսի 24-25-ը […] ...
19:43 13.05.2025
The National. Ալ-Շարաան մայիսի 14-ին կարող է հանդիպել Թրամփին Սաուդյան ԱրաբիայումՍիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաան մայիսի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա, որտեղ կարող է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊՀԽ) գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում է էմիրաթական The National թերթը։ Ըստ Սիրիայի արտգործնախարարության իր աղբյուրի՝ Էր Ռիադն առաջարկել է Թրամփի և ալ-Շարաայի միջև «45 րոպեանոց հանդիպում» անցկացնել։ Նա պնդում է, որ […] ...