17:19 18.03.2025
Նախագիծը վերաբերում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելուն: Բանն այն է, որ գործող օրենսգիրքը թույլ է տալիս միեւնույն դատավորի մոտ եղած փոխկապակցված գործերը միացնել մեկ վարույթում, սակայն նախատեսված չէ կառուցակարգ, որը թույլ կտա միեւնույն դատարանի տարբեր դատավորների մոտ քննվող գործերը միացնել մեկ դատավորի վարույթում, բայց գործնականում նման անհրաժեշտություն առաջանում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման վարույթի առանձնահատկություններից ելնելով: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարը ներկայացրել է այն հանգամանքները, որոնց առկայության պայմաններում կարիք է առաջանում միեւնույն դատարանի տարբեր դատավորների մոտ քննվող գործերը միացնել մեկ դատավորի վարույթում:
Նշվել է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում կստեղծվի հնարավորություն` մեկ վարույթում միավորելու ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը, ինչը կնպաստի գործերի՝ ողջամիտ ժամկետում քննությանը եւ արդյունավետ լուծմանը:
Նախատեսվում է, որ երկու կամ ավելի վարույթներ կարող են միացվել, եթե միացման ենթակա գործերը քննող բոլոր դատավորները քննարկել են միջնորդությունը եւ կայացրել են այդ միացումը թույլատրելու մասին որոշումներ: Եթե միացման ենթակա գործերը քննող դատավորների թիվը երկուսից ավելի է, ապա առաջինը միջնորդությունը ստացած դատավորը միացումը թույլատրելուց հետո բոլոր դատավորներին է ուղարկում որոշումը եւ դրա կայացման համար հիմք հանդիսացած փաստաթղթերը: Եթե միացման ենթակա գործը քննող հաջորդ դատավորը կայացնում է որոշում՝ միացումը թույլատրելու մասին, ապա գործն անհապաղ հանձնում է հայցն առավել վաղ վարույթ ընդունած կամ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է առաջարկվող կարգավորումներին՝ նշելով, որ նախագիծը ողջունելու են նաեւ պատասխանող կողմերը: «Պատասխանողների համար էլ լրացուցիչ ռեսուրսի վատնում է, որ նույն փաստական հանգամանքներին պետք է անդրադառնան տարբեր վարույթների շրջանակում: Այսինքն՝ ե՛ւ ֆինանսական ռեսուրսի, ե՛ւ ժամանակի ծախս է ենթադրում: Այդ ամենը վերացնելուն է ուղղված այս նախագիծը: Վստահ եմ՝ պատասխանողները եւս շահագրգռված են, որ նախագիծը կյանքի կոչվի»,- ասել է նախարարը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը:
Նիստը տեղի է ունեցել մարտի 18-ին:
10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելքՄայիսի 4-ին` տեղական ժամանակով ժամը 09:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․17⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
10:10 04.05.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՄայիսի 4-ին, ժամը 00։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երևանյան խճուղում՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել է երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...
09:59 04.05.2025
Կիրակնօրյա զբոսանք Իջևանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում և գրել․ «Կիրակնօրյա զբոսանք Իջևանում՝ 25 կմ»: ...
00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...