17:45 18.03.2025
Բնագիտության եւ մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի չորրորդ դասարանցիները բարելավել են մաթեմատիկայի իմացությունը` 2019 թվականին գրանցված 498-ի նկատմամբ գրանցելով 15 միավոր աճ: Այժմ Հայաստանը 513 միավոր արդյունքով հայտնվել է միջինից բարձր արդյունքներ ցուցաբերող երկրների խմբում: Միաժամանակ կրճատվել է բնագիտության բնագավառում նվազագույն շեմը չհաղթահարող սովորողների թվաքանակը. 82 տոկոսը հաղթահարում է նվազագույն շեմը, 40 տոկոսը` միջին շեմը: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 18-ի նիստում քննարկման ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան հատվածները:
Նախարարի խոսքով 10 տարեկանների շրջանում բարելավվել են նաեւ գեղարվեստական եւ գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու եւ ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները. անբավարար արդյունք ունեցող երեխաների թիվը 2022 թվականի 47 տոկոսից 2024 թվականին իջել է շուրջ 20 տոկոսով` դառնալով 28 տոկոս: Երեխաների կեսից ավելին ունեցել է 64,3 տոկոսից բարձր արդյունք. այսինքն` ճիշտ է պատասխանել իր կարդացած տեքստերին վերաբերող 14 հարցից առնվազն 9-ին:
Պետության համալիր քաղաքականության արդյունքում 2023-2024 ուսումնական տարում դպրոցներ է մուտք գործել շուրջ 3300 նոր ուսուցիչ, որոնց շուրջ 56 տոկոսն աշխատանքի է անցել գյուղական դպրոցներում: Նոր ուսուցիչների 32 տոկոսը մինչեւ 30 տարեկան է, 39 տոկոսը` 31-40 տարեկան:
Անդրադառնալով կամավոր ատեստավորմանը` Ժաննա Անդրեասյանը նշել է, որ վերջին 4 տարվա ընթացքում անցկացված կամավոր ատեստավորման արդյունքում 2024 թվականի տարեվերջի դրությամբ արդեն 6321 ուսուցիչ կամ ուսուցիչների շուրջ 20 տոկոսն ունի բարձրացված դրույքաչափով աշխատավարձ: «Կամավոր ատեստավորմանն առաջին անգամ մասնակցողների թիվը 2024 թվականին ընդհանուր հայտագրվողների նկատմամբ եղել է ամենաբարձրը` 56,7 տոկոս»,- ընդգծել է նա:
Խոսելով դպրոցաշինության աշխատանքներից` նշվել է, որ 2021-2024 թվականներին մեկնարկած դպրոցաշինության խոշոր ծրագրով իրականացման տարբեր փուլերում է գտնվում 220 հաստատություն, որոնցից 35-ը` շինարարության փուլում է, 136-ի համար կնքված են շինարարության պայմանագրեր, իսկ 14-ի գծով ծառայությունների գնման գործընթացներ են կազմակերպված: Միաժամանակ վերանորոգման է նախապատրաստվում 35 հաստատություն: 2021-2024 թվականներին շահագործման են հանձնվել 40 դպրոց եւ 16 մարզադահլիճ: Դպրոցներում իրականացվում են նաեւ ընթացիկ նորոգման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ ավելի քան 500 դպրոցում իրականացվել են շուրջ 800 մլն ՀՀ դրամի ընթացիկ նորոգման աշխատանքներ:
2024 թվականին արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության հաստատություններ է ընդունվել 15,058 ուսանող` 2023 թվականի նկատմամբ գրանցելով ընդունելության 11,4 տոկոս աճ:
Սպորտի ոլորտում 2024 թվականին Հայաստանի մարզիկները նվաճել են 384 մեդալ, որից` 123 ոսկե, 107 արծաթե եւ 154 բրոնզե. նվաճած մեդալների համամասնության մեջ հաշվետու տարում աճել է ոսկե մեդալների մասնաբաժինը` կազմելով 32 տոկոս նախորդ տարվա 28 տոկոս ի համեմատությամբ: Մեդալներից 50-ը կամ 13,8 տոկոսը նվաճել են կանայք` նախորդ տարվա 25 մեդալի կամ 5,6 տոկոսի համեմատ, իսկ Հայաստանի հաշմանդամություն ունեցող մարզիկները միջազգային մրցաշարերում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում նվաճել են 37 մեդալ` 18 ոսկե, 9 արծաթե եւ 10 բրոնզե:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով մշակույթի ոլորտում կատարված աշխատանքները, նշել է, որ 2024-2025 ուսումնական տարին հայտարարվել է մշակութային կրթության տարի, որի շրջանակում բոլոր մարզերում կազմակերպվել են մշակութային էքսպոներ, որոնց շրջանակներում դպրոցներն իրազեկվել են մշակութային հաստատությունների գործունեության վերաբերյալ: Էքսպոներին մասնակցել է 10 մարզի 65 մշակութային կազմակերպություն. ունեցել են ընդհանուր շուրջ 27,000 այցելու: Մշակութային կրթության տարվա շրջանակում էապես ավելացել են «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի շրջանակում այցելությունները թանգարաններ եւ թատրոններ` շուրջ 300,000 աշակերտ, ինչը 30,5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը եւ ընդգրկում հանրակրթական դպրոցներում սովորողների շուրջ 70 տոկոսը:
Գրադարաններում եւ թանգարաններում իրականացվել է ավելի քան 1800 կրթամշակութային ծրագիր, որին մասնակցել է շուրջ 38,820 այցելու, ինչը մոտ 29 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Պետական եւ համայնքային թանգարաններ այցելության ընդհանուր թիվն աճել է` կազմելով շուրջ 1,245 մլն: Արգելոց-թանգարանների այցելուների թիվը կազմել է ավելի քան 763,000: Թանգարանների սեփական եկամուտները գրեթե կրկնապատկվել են 2022 թվականի համեմատ` կազմելով շուրջ 1,4 մլրդ ՀՀ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում շարունակվել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելի ներդրումը, որին բացի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից միացել է նաեւ Հ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնը:
Կազմակերպվել է Գրքի երեւանյան միջազգային փառատոնը` շուրջ 50 հրատարակչությունների, գրավաճառների եւ մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ, որն ունեցել է շուրջ 30,000 այցելու` կրկնակի ավելի նախորդ տարվանից, վաճառվել է շուրջ 12,000 գիրք:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրել է նախորդ տարվա կատարված աշխատանքները սփյուռքի ոլորտում: Ըստ այդմ` հաշվետու տարվա ընթացքում 13 երկրում: Ավստրիայում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Գերմանիայում, Դանիայում, Իտալիայում, Հունաստանում, Նիդերլանդներում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Սլովակիայում, Ֆինլանդիայում եւ Ֆրանսիայում նշանակվել է սփյուռքի գործերի 16 հանձնակատար:
2024 թվականին կայացել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցերը 11 երկրի` Շվեյցարիայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Իտալիայի, Ռուսաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի եւ ԱՄՆ-ի 26 տարբեր քաղաքի հայ համայնքներ: Այցերի շրջանակներում կայացել է ավելի քան 160 միջոցառում:
Սեպտեմբերի 17-20-ը կազմակերպվել է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը, որին մասնակցել է մոտ 1000 հյուր շուրջ 60 երկրից: Գագաթնաժողովի ընթացքում կազմակերպվել են 6 պանելային քննարկում, 22 համաժամանակյա նիստ, կլոր-սեղան քննարկումներ, 3 թեմատիկ ցուցահանդես եւ մշակութային միջոցառումներ: Գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված են եղել 180 բանախոս եւ մոդերատոր 25 երկրից:
«Քայլ դեպի տուն» միջոցառման շրջանակում կազմակերպվել է 13-18 տարեկան սփյուռքահայ պատանիների համար նախատեսված ուսումնաճանաչողական ծրագիր, որը ներառել է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի դասընթացներ, հայրենագիտության դասեր, մշակութային միջոցառումներ եւ այցեր: Ճամբարային ծրագիրն իրականացվել է Ծաղկաձորում, որին 6 փուլով մասնակցել է 600 երեխա` 20 երկրից:
«իԳործ» սփյուռքահայ մասնագետների ներգրավում ՀՀ պետական կառավարման համակարգումե միջոցառման շրջանակում 2023-2024 թվականներին 50 սփյուռքահայ մասնագետ ներգրավվել է ՀՀ պետական կառավարման 64 համակարգի 18 կառույցում, իսկ 2024-2025 թվականներին` 40 մասնագետ 20 կառույցում: 2023-2024 թվականների մասնակիցների 80 տոկոսից ավելին որոշել են շարունակել աշխատել Հայաստանում:
Զեկուցողները պատասխանել են նաեւ պատգամավորների բազմաբնույթ հարցերին, տվել պարզաբանումներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը հանձնաժողովն ընդունել է ի գիտություն:
10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին10:30 04.05.2025
Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն էՀայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Վալերիկ Մովսիսյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է: Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։ «Լիմայում շարունակվող պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունում մրցեցին 89 կգ քաշային երիտասարդ ծանրորդները, որտեղ Հայաստանի ընտրանու անդամ Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 153 կգ ու 158 կգ, իսկ հրումում նա գլխավերևում պահեց 184 կգ: Երկամարտի 342 կգ արդյունքով` […] ...
10:10 04.05.2025
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներՄայիսի 4-ին, ժամը 00։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Երևանյան խճուղում՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել է երկու «BMW» մակնիշի ավտոմեքենա։ Մինչ փրկարարների կանչի վայր […] ...
09:59 04.05.2025
Կիրակնօրյա զբոսանք Իջևանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել սոցցանցի իր էջում և գրել․ «Կիրակնօրյա զբոսանք Իջևանում՝ 25 կմ»: ...
00:00 04.05.2025
Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթողՏիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:51 03.05.2025
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...