19:10 18.03.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանն ու Վարդան Կոստանյանն ընդունել են Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին և Հայաստանում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Դոն Լամբերտին, հայտնում են ՏԿԵՆ-ից։
«Փոխնախարարները ողջունել են հյուրերին, կարևորել ԱԶԲ-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունն ու այդ շրջանակում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանք զգալի ազդեցություն ունեն Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման վրա։ Նրանք շնորհակալություն են հայտնել ԱԶԲ-ին՝ Հայաստանի տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու և երկկողմ համագործակցությունը շարունակաբար ընդլայնելու համար։
Կողմերը կարևորել են ԱԶԲ-ի ներդրումները ճանապարհաշինության, էներգետիկայի և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում՝ ընդգծելով համատեղ ծրագրերի շարունակականության անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության ընթացիկ ծրագրերը, դրանց արդյունավետության բարձրացման ուղիները, ինչպես նաև հնարավոր նոր նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանը։
Կողմերը քննարկել են նաև համատեղ իրականացվող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Դիլիջանի և Պուշկինի թունելների վերկառուցման հնարավորությունը, Մ6 միջպետական ճանապարհի՝ նախորդ տարվա մայիսյան ջրհեղեղներից վնասված հատվածների վերակառուցման հարցերը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող ջրամբարաշինության ծրագրերին և այդ ուղղությամբ կողմերի միջև համագործակցության խորացման հեռանկարներին»,-նշված է հաղորդագրության մեջ։
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա18:28 05.05.2025
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
19:44 05.05.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
19:40 05.05.2025
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...
19:30 05.05.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...