13:29 11.04.2018
Չնայած հացադուլի ընթացքում առաջացած առողջական խնդիրներին, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մերժել է հոսպիտալացնել այդ երկրի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով Նադեժդա Սավչենկոյի հասարակական-քաղաքական հարթակին:
«Նադեժդա Սավչենկոյի առողջական վիճակը վատացել է, նա ցանկություն է հայտնել հոսպիտալացվել, սակայն Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մերժել է նրան՝ նշելով, որ մեկուսարանում նրան ցուցադրվում է անհրաժեշտ օգնությունը»,- հայտնել են կուսակցության գրասենյակից:
Մեկուսարանում Սավչենկոյին այցելած քույրը հայտնել է, որ պատգամավորը ջղաձգումներ, փսխում ու որովայնի հետ կապված խնդիրներ ունի:
Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ Սավչենկոն ձերբակալվել էր Ուկրաինայի խորհրդարանում ահաբեկչություն իրականացնելու կասկածանքով, ինչից հետո հացադուլ էր հայտարարել:
20:35 04.06.2025
Քաղաքը մաքրող նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները՝ Երևանի փողոցներումԵրևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 12 նոր «Կերխեր» տեսակի բազմաֆունկցիոնալ մեքենաներն անցել են գործի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Գիշերային Երևանի փողոցներում նոր փոշեկուլ մեքենաները կեսգիշերից մինչ լուսաբաց մաքրում են մայրաքաղաքի փողոցները: Ի տարբերություն հին տեխնիկայի՝ վերջիններս ավելի ճկուն են ու հարմարավետ, ինչը հնարավորություն է տալիս մուտք գործել նաև ավելի նեղ փողոցներ՝ ապահովելով ավելի […] ...
20:27 04.06.2025
Ստորագրվել է 3 տասնյակից ավելի որոշում. ՊԵԿ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների նիստերինՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ղրղզստանի Հանրապետությունում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 50-րդ և Անկախ պետությունների համագործակցության մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 80-րդ նիստերին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Նիստերին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։ Միավորված կոլեգիայի […] ...
20:19 04.06.2025
Բանգալորուի մարզադաշտում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով 11 մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներՀնդկաստանի հարավային Բանգալոր քաղաքում մարզադաշտի մոտ հրմշտոց է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, ևս 33-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է News18-ը: Կրիկետի հազարավոր երկրպագուներ եկել էին Չիննասվամի մարզադաշտ՝ ողջունելու տեղական «Royal Challengers Bengaluru» թիմին, որը 18 տարվա ընթացքում առաջին անգամ նվաճել է Հնդկաստանի Պրեմիեր լիգան։ Տոնակատարությունը թիմի համար կազմակերպել էր Կերալա […] ...
20:10 04.06.2025
«Կրթվելը նորաձև է»` Կառավարության շենքում. վարչապետը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ կառավարության շենքում այսօր անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
19:53 04.06.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...