19:38 24.03.2025
Հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի կողմից ազգային թիմից հեռացվելուց հետո սոցցանցերում գրառում է կատարել` դիմելով հայ երկրպագուներին:
«Ինձ համար մեծագույն պատիվ է խաղալ իմ երկրի՝ Հայաստանի համար։
Երեկ ես առանձնազրույց եմ ունեցել գլխավոր մարզչի հետ՝ քննարկելու իմ իրավիճակը։ Ես ուզում էի նրան տեղեկացնել, որ լավ մարզավիճակում եմ, լիովին մոտիվացված եմ և պատրաստ եմ օգնել թիմին:
Ի զարմանս ինձ՝ մարզիչը տեղեկացրեց, որ մտադիր չէ ինձ ներգրավել առաջիկա հանդիպմանը։ Սա շատ տխրեցրեց ինձ։ Քանի որ հատկապես հիմա ինձ համար կարևոր է խաղային պրակտիկան, և այն ձեռք բերելու հեռանկարներ չկային: Մենք համատեղ պայմանավորվեցինք, որ ես կվերադառնամ «Կայզերսլաուտեռն»՝ պատրաստվելու հաջորդ խաղին։
Ուզում եմ ընդգծել, որ ինձ համար ավելի կարևոր բան չկա, քան իմ երկիրը՝ Հայաստանը ներկայացնելը։ Եվ միշտ այդպես է լինելու»,- գրել է 21-ամյա ֆուտբոլիստը:
Ռանոսը 2023 թվականի մարտից է հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական։ Նա մասնակցել է 17 հանդիպման, խփել 4 գոլ:
12:45 06.08.2025
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դրոյի, Լեփսիուսի, Քանաքեռ 1-ին, Նորաշխարհյան, Պարույր Սևակի, Զաքարիա Քանաքեռցու փողոցների, Ազատության պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:30 06.08.2025
Թմրամոլության դեմ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պայքարի երեք դրվագՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հուլիսի 23-ին 59-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում դրված բազմոցին հայտնաբերվեց ապակյա տարա` լցված մարիխուանայի նմանվող զանգածով, որը կշռեց մոտ 190 գրամ: Տղամարդը հայտնեց, որ […] ...
12:11 06.08.2025
Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում բանակցությունների վերաբերյալ իր սպասելիքներովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը չի կիսվել Կրեմլում կայանալիք բանակցություններից առաջ իր սպասումներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ուիթքոֆը Մոսկվա է ժամանել չորեքշաբթի վաղ առավոտյան։ Սա նրա հինգերորդ այցն է Ռուսաստան 2025 թվականին։ Պաշտոնյան չի պատասխանել «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հարցերին բանակցություններից իր ակնկալիքների և այն մասին, թե ում հետ է նախատեսում հանդիպել, […] ...
11:57 06.08.2025
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում«Վեոլիա Ջուր> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 12:00-20:00-ն կդադարեցվի ք.Աբովյան, գ.Արզնի,Նոր Գյուղ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
11:45 06.08.2025
Ավարտվել է 2 անձի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Արտաշատ համայնքում գտնվող հասարակական տարածքում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մասնակիցներից մեկը մահացել է: Բացի այդ, վիճաբանության ժամանակ մասնակիցներից մեկը կտրող-ծակող […] ...