10:56 23.09.2018
ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը քվեարկել է հանուն երևանցու, երիտասարդության, բարեկեցիկ, կանաչապատ Երևանի, հանուն ժողովրդի միասնականության և համերաշխության: Սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում Մանուկյանը քարոզարշավի ընթացքը գնահատեց բավարար, նշեց, որ ընտրությունը մի քիչ քաղաքականացվեց, վարչապետի մասնակցությունը մի քիչ շեղեց ընթացքը: Նա մասնավորեցրեց` վարչապետը խնդիր դրեց, որ դա իր վստահության քվեն է: Մանուկյանի խոսքով` բնական է, որ քաղաքական է, բայց եթե խոսում են այն մասին, որ վարչական լծակներ պետք է չօգտագործվեն, հարց է առաջանում` արդյո՞ք այդ մասշտաբի մասնակցությունը վարչական լծակ չէ:
Քաղաքապետի թեկնածուն համոզմունք հայտնեց, որ ՀՀ քաղաքացին այսօր բարձր ինքնագիտակցություն ունի, և հուսով է` կքվեարկի իր խղճի մտոք:
Լրագրողները հետաքրքրվեցին` այն, որ սեպտեմբերի 21-ին Երևանի վարչական շրջաններից մեկում ՀՅԴ-ն խորոված էր արել, արդյո՞ք չի համարվում ընտրակաշառք, Մանուկյանը պատասխանեց, որ այդ պահը համընկավ ընտրության հետ, սակայն դա քարոզարշավ չէր, այնտեղ վարչական այդ շրջանի ՀՅԴ կառույցի կողմից տոնվում էր Անկախության օրը:
Ավագանու ընտրություններում չհաղթելու, սակայն անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում Մանուկյանը կմնա ու կաշխատի որպես ավագանու անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար: Հարցին` ՀՅԴ շանսերը ինչպե՞ս է գնահատում, նա պատասխանեց.
«Ժամեր են մնացել: Ընտրությունները հետաքրքիր հատկություն ունեն, 20:00-ից հետո հաշվում են քվեները, կանխագուշակությամբ չզբաղվեմ: Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ լավ մթնոլորտ, լավ տրամադրություն է եղել, ունենք կայուն ռեսուրս»:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...