8 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+31.09 oC

8 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով

22:45 27.03.2025

Հաշվի առնելով ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով հանրային մեծ հնչեղությունն ու լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին հասցեագրված բազմաթիվ հարցումները՝ տեղեկացնում ենք, որ նշված վարույթների շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել 8 անձի, այդ թվում՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված քաղաքական ուժերի ներկայացուցիչների ու համակիրների նկատմամբ: Հիշյալ բոլոր անձինք ձերբակալվել են ընտրակաշառք տալու, ստանալու, խմբով ընտրակաշառք տալու նախապատրաստության, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով:

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված երկու կուսակցությունների գրասենյակներում և մի շարք անձանց բնակարաններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, այդ թվում՝ քաղաքացիների անձնագրային տվյալներ ու ձեռագիր նշումներ պարունակող ցուցակներ:

Ձերբակալվածներից 3-ը տվել են խոստովանական ցուցմունքներ՝ վերը նշված հանցավոր արարքները կատարելու վերաբերյալ և աջակցել նախաքննական մարմնին: Հաշվի առնելով մեղադրյալների օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հանգամանքները՝ նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ մնացած 6-ի նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ այնպիսի սահմանափակումների կիրառմամբ, որպիսիք կապահովեն ընտրական գործընթացում և նախաքննության փուլում վերջիններիս պատշաճ վարքագիծը:

Հակակոռուպցիոն կոմիտեն իրավապահ այլ մարմինների հետ համատեղ հետևողական է լինելու ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող նմանօրինակ ենթադրյալ հանցագործությունների դեպքերը բացահայտելու, դրանք նախականխելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները

15:05 18.08.2025

Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։ Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» […] ...

SHANTNEWS

15:00 18.08.2025

SHANTNEWS

Ուսանողներից կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող քոլեջի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

14:58 18.08.2025

Ուսանողներից կաշառք պահանջելու և ստանալու մեջ մեղադրվող քոլեջի տնօրենի պաշտոնավարումը կասեցվել է. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2019 թվականից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի քոլեջի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորություններն ու ազդեցությունը, նույն քոլեջի ուսանողներից մեկի օգտին գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս կողմից ուսումնական և գործնական դասընթացներին չհաճախելու պայմաններում նրան անհրաժեշտ գնահատականներ նշանակելու և ավարտական ատեստատ տրամադրելու […] ...

Հայտնաբերվել է 450 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

14:52 18.08.2025

Հայտնաբերվել է 450 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Օգոստոսի 11-ից 18-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5327 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 192 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 234 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 204 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1207, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 19, վարելու ընթացքում ծխելու՝ 602, վարելիս […] ...

Նուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելու համար մղվել է 22035 տոննա ջուր, մասնակցել է 430 փրկարար

14:35 18.08.2025

Նուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելու համար մղվել է 22035 տոննա ջուր, մասնակցել է 430 փրկարար

Նուբարաշենի աղբավայրում վերջերս տեղի ունեցած խոշոր հրդեհը մարելու համար մղվել է 22035 տոննա ջուր, մասնակցել է 430 փրկարար: Օգոստոսի 9-ի առավոտյան արդեն կրակն ամբողջությամբ մարվել էր: Հողի ծածկույթով տարածքը լցնելը տևել է 9 օր: Օրական աշխատել է Երևանի քաղաքապետարանի տրամադրած 20-22 միավոր տեխնիկա: Օգոստոսի 17-ի դրությամբ տարածքն ամբողջությամբ ծածկվել է հողով, 9 օրում աղբավայր է […] ...

Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա․ Արաղչի

14:27 18.08.2025

Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա․ Արաղչի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարելիք այցի առանցքում կլինի Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական քարտեզի անփոփոխելիության ապահովումը: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին IRNA-ի հետ զրույցում: «Մեր գլխավոր մտահոգությունն այն է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ որևէ փոփոխություն տեղի չունենա, որ օտարերկրյա ուժեր մուտք չգործեն տարածաշրջան»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը: Նա ընդգծել է, որ […] ...

BACK_TO_TOP