Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+25.09 oC

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ նախաձեռնվել է 10 քրեական վարույթ

14:05 31.03.2025

Քննչական կոմիտեն ամփոփել է 2025 թվականի մարտի 30-ին Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումները:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ դատախազության կողմից ստացված հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է 10 քրեական վարույթ՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ առարկաները հափշտակելու, ինչպես նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու և խուլիգանություն կատարելու  հատկանիշներով:

Մասնավորապես՝ Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված ընտրախախտումների վերաբերյալ՝ սոցիալական ցանցերի հրապարակումների ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթները վերաբերում են հետևյալ դեպքերին՝

  • Թիվ 31/02 ընտատեղամասում ընտրողը քվեախցիկում իրականացրել է լուսանկարահանում:
  • Թիվ 31/70 և 31/17 ընտատեղամասերում արձանագրվել է բաց քվեարկության փորձի 2 դեպք:
  • Շուրջօրյա խնամքի կենտրոնի շահառուներին ուղղորդել են քվեարկել թեկնածուներից մեկի օգտին:
  • Թիվ 31/03 ընտրատեղամասում վստահված անձն ուղղորդել է ընտրողին՝ հօգուտ թեկնածուներից մեկին:
  • Թիվ 31/37 ընտրատեղամասից հեռացրել են հավատարմագրված դիտորդին այն բանից հետո, երբ նա բարձրաձայնել է տեղամասում տեղի ունեցող խախտումների մասին: Հանձնաժողովի նախագահն անընդհատ առաջարկել է օգնող տրամադրել ընտրողներին: Առաջարկվող օգնությունը կրել է զանգվածային բնույթ, ինչի մասին դիտորդը բարձրաձայնել և պահանջել է արձանագրել ուղղորդման փաստը գրանցամատյանում, սակայն հանձնաժողովը դիտորդին հեռացրել է տեղամասից:
  • Թիվ 31/4 ընտրատեղամասում դեռևս ինքնությունը չպարզված 2 անձի կողմից ճնշում է գործադրվել վստահված անձի նկատմամբ:
  • Թիվ 31/3 ընտրատեղամաս մտած անձը հարվածել է իրեն լուսանկարահանող դիտորդի հեռախոսին:
  • Թիվ 31/70 ընտրատեղամասում անհայտ քաղաքացին ստանալով իր անձը հաստատող կտրոնը, առանց քվեարկությանը մասնակցելու դուրս է եկել ընտրատեղամասից և իր վերաբերյալ տվյալներ պարունակող քվեարկության կտրոնը խմբային շահերից ելնելով փորձել է հափշտակել:
  • Նախընտրական քարոզարշավի ընթացքում լրատվական կայքերից մեկում հրապարակված՝ Ե.Մ.-ի կողմից անձի նկատմամբ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու վերաբերյալ հարցազրույցի տեսաձայնագրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշված 10 քրեական վարույթներով կատարվում է նախաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը

15:49 18.06.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 11-17-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 15-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 12-ին, ◾️ Կենտրոնում չի գերազանցել, ◾️ Արաբկիրում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 12-ին, 15-ին և 16-ին, ◾️ Նոր Նորքում՝ […] ...

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին

15:40 18.06.2025

ՀԾԿՀ-ն 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԷՑ-ին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ արձանագրված տեխնիկական և առևտրային խախտումների համար։ Այս մասին հայտնում է ՀԾԿՀ-ն: «Հանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 3-14-ը իրականացրել է կարճաժամկետ մոնիթորինգ ընկերության երեք մասնաճյուղերում՝ ուսումնասիրելով սպառողներին առաքված և հաշվիչներով գրանցված էլեկտրաէներգիայի քանակն ու որակը։ Մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ՝ […] ...

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում

15:30 18.06.2025

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից: 36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի […] ...

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռը

15:18 18.06.2025

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի դատավճիռը

Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ 2025 թվականի փետրվարին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար։ Մեղադրող կողմը պահանջել էր 6 տարվա ազատազրկում, սակայն առաջին ատյանի դատարանը մեղմել էր […] ...

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվի

15:08 18.06.2025

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպառնացել է Միացյալ Նահանգներին անդառնալի հետևանքներով, եթե Վաշինգտոնը միանա Իսրայելի ագրեսիային Իսլամական Հանրապետության դեմ։ «Իրանը, նրա ժողովրդին և պատմությունը ճանաչող իմաստուն մարդիկ երբեք չեն խոսի այս երկրի հետ սպառնալիքների լեզվով, քանի որ իրանական ժողովուրդը երբեք չի հանձնվում։ Ամերիկացիները պետք է իմանան, որ Ամերիկան ​​անկասկած անդառնալի վնաս կկրի ցանկացած ռազմական […] ...

SHANTNEWS

15:00 18.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP