Գերմանիան հետաքրքրված է Հարավային Կովկասում կայունությամբ. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+26.09 oC

Գերմանիան հետաքրքրված է Հարավային Կովկասում կայունությամբ. Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր

15:06 31.03.2025

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր վստահեցնում է, որ Եվրոպան, Գերմանիան հետաքրքրված են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն տիրի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահն այս մասին ասաց Երևանում իր հայ գործընկերոջ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսում:

Երկու երկրների նախագահները հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին:

«Գերմանիայում և Եվրոպայում շատ մեծ հետաքրքրվածություն ունենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն տիրի»,–ասաց Շտայնմայերը:

Նա գրանցված առաջընթացը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը, շատ տպավորիչ համարեց ու շնորհավորեց կողմերին:

Ըստ Գերմանիայի նախագահի՝ խաղաղության համաձայնագիրը կարող է ճանապարհ բացել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար: Սակայն նա նկատեց, որ կողմերը վերջնակետին դեռ չեն հասել, չեն ստորագրել ու վավերացրել համաձայնագիրը:

«Ցանկալի է, որ երկու կողմերն օգտագործեն այս պատեհ պահը, որ երկարաժամկետ ու կայուն խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում»,–ասաց Շտայնմայերը՝ հավելելով, որ Բաքվի իրենց գործընկերների հետ հանդիպման ժամանակ ևս խոսելու են այդ մասին:

Անդրադառնալով Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերություններին՝ նա նշեց, որ իրեն տպավորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը վերջին տարիների ընթացքում: Գերմանիայի նախագահը խոսեց կանոնավոր փոխադարձ այցերի, բանակցությունների մասին: Խոսելով տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության մասին՝ Շտայնմայերը նշեց նաև ապագայի ներուժի մասին:

Նա նկատեց, որ Հայաստանի համար ԵՄ-ն կարևորագույն առևտրային գործընկերներից է, Գերմանիան ցանկանում է շարունակել այս համագործակցությունը:

«Գերմանիայում շատ ուրախ ենք Հայաստանի հետաքրքրվածությամբ ԵՄ–ի, Եվրոպայի նկատմամբ»,–ասաց նախագահը՝ հավելելով՝ գիտեն, որ դա շատ մեծ համարձակություն է պահանջվում՝ երկար տարիների կախվածությունները հաղթահարելու, վերակողմնորոշվելու, անվտանգության ոլորտի, տնտեսական կախվածությունները հաղթահարելու առումով:

Գերմանիայի նախագահը շեշտեց՝ հուսով են, որ Հայաստանը կհաջողի այս ճանապարհին: Նա անդրադարձավ նաև եվրոպական, գերմանական կողմից գործադրվող ջանքերի մասին՝ ընդգծելով ԵՄ–ի դիտորդական առաքելության ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքը, որ Հայաստանի սահմաններն ավելի ապահով դառնան:

«Շատ քաջալերող է Հայաստանում լսել, թե ինչպիսի դեր ունի այդ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հատկապես սահմանային համայնքներում բնակվողների համար: Առաքելության ներկայությունը լրացուցիչ ապահովության զգացողություն է ստեղծում»,–ասաց Շտայնմայերը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում

15:30 18.06.2025

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: «Հաճելի էր հանդիպել և զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ Լոս Անջելեսում»,- գրել է Մովսիսյանը սոցցանցերի իր էջերում հրապարակած լուսանկարին կից: 36-ամյա Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում ԱՄՆ-ում մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը: Իտալիայի փոխչեմպիոնը խմբային փուլի առաջին տուրի խաղը կանցկացնի հունիսի […] ...

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվի

15:08 18.06.2025

Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը երբեք չի հանձնվի

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպառնացել է Միացյալ Նահանգներին անդառնալի հետևանքներով, եթե Վաշինգտոնը միանա Իսրայելի ագրեսիային Իսլամական Հանրապետության դեմ։ «Իրանը, նրա ժողովրդին և պատմությունը ճանաչող իմաստուն մարդիկ երբեք չեն խոսի այս երկրի հետ սպառնալիքների լեզվով, քանի որ իրանական ժողովուրդը երբեք չի հանձնվում։ Ամերիկացիները պետք է իմանան, որ Ամերիկան ​​անկասկած անդառնալի վնաս կկրի ցանկացած ռազմական […] ...

SHANTNEWS

15:00 18.06.2025

SHANTNEWS

Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներում

14:53 18.06.2025

Էդուարդ Վարդանյանը մենամարտ կանցկացնի Fight Nights-ի շրջանակներում

ACA-ի Գրան պրիի հաղթող, հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը Fight Nights-ի շրջանակներում մենամարտ կանցկացնի, հայտարարել է լիգայի նախագահ Կամիլ Հաջիևը: Վարդանյանը կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Մարիֆ Պիրաևի դեմ: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 16-ին: 34-ամյա Վարդանյանն օկտագոնում 26 հաղթանակ և 4 պարտություն ունի, Պիրաևը՝ 28 հաղթանակ, 4 պարտություն և 1 ոչ-ոքի: ...

Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է

14:36 18.06.2025

Չթույլատրվող հատվածով փողոցը հատած 87-ամյա հետիոտնը վրաերթի հետևանքով մահացել է

Հունիսի 17-ին` ժամը 13:30-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Արտաշատ քաղաքի հատվածում «Օպել» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրված տեղով հատող 87-ամյա Լևիկ Մ.-ին, որը տեղում մահացել է։ Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է փրկակար ծառայություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Ոստիկանությունը կրկին հորդորում է փողոցները հատել բացառապես թույլատրելի հատվածներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

14:27 18.06.2025

Մեքսիկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Մեքսիկայի ափերի մոտ 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ «5.6 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Չիապաս նահանգի Պիխիխյապան քաղաքից 138 կիլոմետր հարավ-արևմուտք», – ասվում է հաղորդագրության մեջ: Ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 3:49-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 12:49-ին): Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Զոհերի կամ […] ...

BACK_TO_TOP