23:38 04.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզ։ Այս մասին հայտնել են ՄԻՊ աշխատակազմից:
Մարզում երիտասարդների ձայնը լսելի դարձնելու նպատակով Մարտունի խոշորացված համայնքի երիտասարդների ներգրավմամբ Պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում՝ Մարտունու տարածաշրջանային և բժշկական պետական քոլեջների ուսանողների և այլ դպրոցների սաների հետ:
Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների հետ կապված մի շարք կարևոր թեմաների: Անցկացվել են նաև պանելային քննարկումներ, որոնք վարել են քոլեջների ուսանողները՝ հարցեր ուղղելով Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող, Խորհրդարանում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Ռուստամ Բաքոյանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին և Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդին կից գործող աշխատանքային խմբի անդամներին:
Միջոցառմանը մասնակցել է նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը:
Իր խոսքում Պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ դեռևս 2024 թվականի նոյեմբերին Մարտունիում քաղաքացիների հետ իր հանդիպմանը ներկա էին նաև երիտասարդներ, որոնք հարցեր էին բարձրացրել իրենց ձայնը լսելի դարձնելու, տարատեսակ ծրագրերում ներգրավվելու տեսանկյունից իրավունքները մարզում իրացնելու սահմանափակ հնարավորությունների հետ կապված:
«Այդ ժամանակ խոստացել էի իմ լիազորությունների շրջանակում աջակցել երիտասարդներին, եթե նրանք ներկայացնեն լավ գաղափարներ և ցուցաբերեն նախաձեռնողականություն: Եվ , ահա, այսօր մենք հենց այդ նախաձեռնությունների հիմնական արդյունքն ունենք։ Այս միջոցառման շրջանակներում առանցքային դերակատար են ոչ միայն պետական մարմինների ներկայացուցիչները, այլ նաև իրենք` երիտասարդները: Երիտասարդների իրավունքների իրացումը, այդ թվում՝ մասնակցության, պետք է կարողանանք ապահովել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետության տարածքում՝ մարզային լայն սփռմամբ՝ ներգրավելով բոլոր հնարավոր բնակավայրերը»,- ասել է Պաշտպանը:
Միջոցառման ընթացքում ուսանողներն ու դպրոցականները պանելային քննարկումների խոսնակներին ներկայացրել են խտրականության արգելքի և կրթության իրավունքի ապահովման վերաբերյալ իրենց հուզող հարցերը:
Մասնավորապես, քննարկվել են կանանց և տղամարդկանց իրավահավասարության, ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման, տարբեր տեսակի մասնագիտությունների գրավչության բարձրացման և հասանելիության, ուսման և աշխատանքի համատեղելիության, խտրականության արգելքին և կրթության իրավունքի ապահովմանը վերաբերող այլ հարցեր:
Ամփոփելով՝ Պաշտպանը հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում, առավել արդյունավետ ծրագրեր կիրականացվեն։
«Սիրելի երիտասարդներ, շարունակեք նախաձեռնողականություն ցուցաբերել տարբեր ծրագրերի իրականացման համար,մենք մեր լիազությունների սահմաններում միայն կաջակցենք ձեր գաղափարների կյանքի կոչմանը», – եզրափակել է Անահիտ Մանասյանը:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...