12:09 06.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ.
«Հարգելի՛ մարզիկներ, մարզիչներ, մարզական կառույցների ներկայացուցիչներ և մարզասերներ,
Շնորհավորում եմ Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ։
Այս օրը կարևոր հիշեցում է այն մասին, որ սպորտը վեր է ազգային, մշակութային և սոցիալական սահմաններից՝ միավորելով միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհում։ Սպորտը դառնում է խաղաղության, համերաշխության և ժողովուրդների փոխըմբռնման կամուրջ՝ խթանելով համամարդկային արժեքների տարածումը։
Հայաստանի Հանրապետությունը սպորտի ոլորտում ունի երկարամյա ավանդույթներ և նշանակալի նվաճումներ։ Վերջին տարիներին մեր մարզիկները միջազգային հեղինակավոր մրցաշարերում, այդ թվում՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական խաղերում, բարձր են պահել Հայաստանի պատիվը՝ նվաճելով մեդալներ և ամրապնդելով մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում։
Այս ձեռքբերումները պետության քաղաքականության, մեր մարզիկների, մարզիչների, մարզական կազմակերպությունների հետևողական ու նվիրված աշխատանքի արդյունքն են։ Ձեր ջանքերի շնորհիվ ոգեշնչվում են սերունդներ, իսկ հասարակության մեջ խորանում է սպորտի հանդեպ հետաքրքրությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակելու է լիարժեք աջակցություն ցուցաբերել սպորտի զարգացմանն ու առաջխաղացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ մարզիկների, մարզիչների և մարզական համակարգի բոլոր մասնակիցների համար։
Նախարարությունը մեծապես կարևորում է նաև զանգվածային սպորտի զարգացումը՝ դիտարկելով սպորտը ոչ միայն հաղթանակների ու մեդալների, այլև առողջ ապրելակերպի, ֆիզիկական և հոգևոր զարգացման, հասարակության համախմբման և ներդաշնակության կարևոր գործոն։
Սրան է միտված պետական քաղաքականությունը, ըստ որի՝ մեր դպրոցները հագեցվում են մարզագույքով՝ ապահովելու պատշաճ պայմաններ մեր երեխաների ֆիզիկական պատրաստվածության համար։
Մասսայական սպորտի տարածմանն ու առողջ ապրելակերպի խրախուսմանն են ուղղված նաև «Վարչապետի գավաթ» մրցաշարերը՝ թե՛ մեծահասակների, թե՛ դպրոցականների համար։ Այն տարեցտարի ընդլայնում է մասնակցայնությունը, ինչը նշանակում է, որ մենք միասին գնում ենք ճիշտ ճանապարհով։
Լայնածավալ աշխատանքներ են իրականացվում սպորտային ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ, ինչի շրջանակում մարզերում ու Երևանում մեծ թափով ընթանում են մարզական համալիրների, մարզադպրոցների կառուցման աշխատանքներ։
Սպորտը նաև հարթակ է, որն ընդլայնում է երիտասարդների հնարավորությունները, աջակցում է սոցիալական բարեփոխումներին և ամրապնդում այն հիմնարար արժեքները, ինչպիսիք են՝ հայրենասիրությունը, հավասարությունը, փոխադարձ հարգանքը, արդարությունը և պատասխանատվության զգացումը։
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, ուժ, նոր հաջողություններ և փայլուն հաղթանակներ մեր մարզական ընտանիքին»։
09:55 06.05.2025
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս ՄարագոսինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Կողմերը քննարկվել են նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների համար […] ...
09:50 06.05.2025
Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ մայիսի 10-11-ինԹեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլը կարող է տեղի ունենալ այս շաբաթավերջին՝ մայիսի 10-11-ը: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի համապատասխան խոսքերը երկուշաբթի X-ում մեջբերել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ «Ուիթկոֆն ինձ ասաց, որ ԱՄՆ-ը փորձում է բանակցել Իրանի հետ միջուկային բանակցությունների չորրորդ փուլի շուրջ այս շաբաթավերջին։ Եթե դա տեղի չունենա, ապա դա […] ...
09:48 06.05.2025
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի […] ...
09:45 06.05.2025
Al Jazeera․ Իսրայելի կողմից Գազայի հատվածում վերջին 24 ժամվա հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 63-իԳազայի հատվածին իսրայելական ռազմական հարվածների հետևանքով զոհերի թիվը վերջին 24 ժամում հասել է 63-ի, հայտնում է Al Jazeera քաթարյան հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը Գազայի հատվածին Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների արդյունքում առնվազն 63 պաղեստինցի է զոհվել, ևս «տասնյակները վիրավորվել են»։ Հեռուստաալիքը նշում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի մի քանի շրջաններ ենթարկվել են զանգվածային ռմբակոծությունների և […] ...
09:37 06.05.2025
Քաթարի առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանըՄայիսի 4-ին Քաթարի առևտրաարդյունաբերական պալատը հյուրընկալել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։ «Պատվիրակությանն ընդունել է պալատի անդամ և զբոսաշրջության կոմիտեի նախագահ շեյխ Համադ բին Ահմեդ Ալ Թանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Քաթարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան՝ Տիգրան Գևորգյանը։ Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-քաթարական համագործակցության […] ...
09:35 06.05.2025
Կարմիր մահիկը հաղորդել է Գազայում պարենային պաշարների ամբողջական սպառման մասինՍննդի պաշարները սպառվել են Գազայի հատվածում օգնության բաշխման կենտրոններում և շուկաներում: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերության (ԿԿՄԿ) զեկույցը։ Կազմակերպության տվյալներով՝ Գազայում պարենային իրավիճակն այժմ «ամենավատն է վերջին 19 ամսվա ընթացքում», քանի որ հիմնական պարենային պաշարները «սպառվել են ինչպես շուկաներում, այնպես էլ օգնության բաշխման կենտրոններում»։ «Պաղեստինյան անկլավի բնակչությունը […] ...