23:39 11.04.2025
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին: Վեհաժողովի ընթացքում ելույթ է ունեցել պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը: Այս մասին հայտնել են ԱԺ-ից:
«Հարգարժա՛ն նախագահող,
Հարգելի՛ գործընկերներ,
Ավելի քան 50 պետություններ եւմիջազգային 10 կազմակերպություններ ողջունել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունների ավարտը: Ես այն «այսպես կոչված» եմ անվանում, որովհետեւ հայկական կողմի գլխավոր բանակցողի ենթադրյալ «համարձակ զիջումները» բարի կամքի դրսեւորումից անդին են եւ նման են դավաճանության:
Բայց մենք` հայ ժողովուրդը, իր հետ մեր խնդիրն ինքներս կլուծենք: Ես ուզում եմ խոսել միջազգային հանրության մասին:
Շատ դժվար է լինելու այդ հայտարարություններով պաշտպանել մեր քաղաքացիներին Ադրբեջանից արձակված գնդակներից եւ արկերից: Ողջույնի այդ խոսքերը, ավաղ, չեն ավելացնելու մեր զինվորների պաշտպանունակությունը` դիմագրավելու ադրբեջանական ագրեսիաներին: Այդ հայտարարությունները տուն չեն վերադարձնի Բաքվում պահվող անմեղ հայ պատանդներին եւ չեն կանխի նրանց դեմ իրականացվող նվաստացուցիչ դատավարական շոուները: Ինչո՞ւ եմ ես այդքան թերհավատ: Որովհետեւ ադրբեջանական զինված ուժերը յուրաքանչյուր օր կրակում են Հայաստանի սահմանին, որովհետեւ յուրաքանչյուր օր Ադրբեջանից մենք լսում ենք ագրեսիվ հռետորաբանության նոր չափաբաժին, որովհետեւ իմ հայրենակիցները հենց այս պահին տառապում են Բաքվի բանտերում:
Բայց սա ամենը չէ: Ադրբեջանը պահանջում է, որպեսզի մենք փոխենք մեր Սահմանադրությունը, լուծարենք միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեւաչափը, եւ Աստված գիտի՝ էլ ինչեր. ամեն օր նոր անհեթեթ պահանջներ են առաջ քաշվում: Ի լրումն, օրեր առաջ Ալիեւը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում ճանաչել ՄԻԵԴ-ի վճիռները: Ավելի վաղ այս տարի Ադրբեջանի իշխանությունները տեղեկացրել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին իրենց երկրում վերջինիս գրասենյակը փակելու որոշման մասին: Հիշեցնում եմ, որ Կարմիր խաչը միակ միջազգային կազմակերպությունն էր, որին թույլատրված էր այցելել Բաքվի բանտերում պահվող հայ պատանդներին: Այսպիսով՝ նրանք մնում են դեմառդեմ բռնապետի քմահաճույքներին:
Ուստի, միջազգային հանրությունը, աշխարհն ունեն երկու տարբերակ՝ կա՛մ կարգի հրավիրել Իլհամ Ալիեւին, կա՛մ խոնարհվել նոր հեգեմոնի առաջ: Ես հրաժարվում եմ խոնարհվել բռնապետի առաջ: Հայաստանը հրաժարվում է խոնարհվել:
Ներեցեք իմ տոնայնության համար, բայց իմ ժողովրդին ներկայացնելն իմ պարտականությունն է. ես դրա համար եմ ընտրվել: Եվ ահա, թե ինչ է ցանկանում իմ ժողովուրդը՝ արդար եւ հարատեւ խաղաղություն: Ոչ թե միջազգային լրատվամիջոցներում վերնագրեր, ոչ թե միակողմանի զիջումներ, ոչ թե պարտադրված խաղաղություն, այլ արժանապատիվ ու ներդաշնակ ապրելու հնարավորություն:
Եվ եթե դուք հարցնեք, թե մենք ինչպես հասանք այս իրավիճակին, թե որոնք են Հարավային Կովկասում ներկա իրադրության պատճառները, թերեւս դուք պետք է նայեք ավելի լայն դիտանկյունից: Հարցի արմատները շատ ավելի խորն են, քան կարող եք պատկերացնել: Ես համոզված եմ, որ եթե աշխարհը պատասխանատվության ենթարկեր Թուրքիային 110 տարի առաջ իրականացրած Հայոց ցեղասպանության համար, ապա Ադրբեջանը երկու անգամ կմտածեր, նախքան 2023 թվականին էթնիկ զտումներն իրականացնելը:
Շնորհակալություն»,- ասել է Հայկ Մամիջանյանը:
08:24 01.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելքՄայիսի 1-ին` տեղական ժամանակով ժամը 07:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.25⁰ և արևելյան երկայնության 45․20⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
08:13 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:05 01.05.2025
«Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում, դա նրանց գլխավոր զենքն է․ Յամալ«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ Միլանի «Ինտերի» դեմ առաջիկա հանդիպման մասին. «Մեծ ոգևորությամբ ենք մոտենում այս դիմակայությանը և անհամբեր սպասում ենք առաջին խաղին «Ինտերի» հետ։ Սա իմ կարիերայի առաջին կիսաեզրափակիչն է Չեմպիոնների լիգայում։ «Ինտերը» շատ ուժեղ թիմ է պաշտպանությունում։ Դա նրանց գլխավոր զենքն է։ Նրանք նաև հիանալի հակագրոհում են։ Բայց […] ...
08:00 01.05.2025
ՃՏՊ` Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում․ կա երկու տուժածՄայիսի 1-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա երկու տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները հոսանքազրկել են […] ...
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...