21:34 17.04.2025
Կառավարությունը փոփոխություններ է կատարել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունը սպառողին հասցնելու կարգում։
Գործող կարգավորման համաձայն՝ ապրանքների մասին տեղեկատվությունը հասցվում է սպառողներին ի գիտություն՝ տեխնիկական փաստաթղթերով, պիտակների, գնապիտակների վրա` համապատասխանության նշանի, համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի միջոցով կամ գործարար միջավայրում ընդունված այլ ձևերով և մեթոդներով։
Միաժամանակ, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ սպառողն իրավունք ունի պահանջել արտադրողի, նրա աշխատանքային ռեժիմի և իրացվող ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ և ստույգ տեղեկատվություն, որը արտադրողը պարտավոր է տրամադրել հայերեն լեզվով:
Ըստ հիմնավորման՝ ներկայումս ներմուծված ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը սպառողին տրամադրվում է ապրանքների տարաների, փաթեթվածքների վրա համապատասխան հայերեն մակնշումը փակցնելու միջոցով, որը արտադրողից (ներմուծողից) պահանջում է լրացուցիչ ռեսուրսներ, արդյունքում ազդելով նաև ապրանքի ինքնարժեքի վրա։
Առաջարկվող փոփոխությունը տնտեսվարող սուբյեկտներին կտա հնարավորություն՝ ՀՀ ներմուծվող հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը՝ ապրանքի վերաբերյալ հայերեն թարգմանությունը, սպառողին ներկայացնելու նույնականացման (հսկիչ) նշանների միջոցով։
Որոշմամբ բացառություն է կազմում միայն ծխախոտային արտադրանքը, քանի որ դրա մասով ՀՀ-ում գործում է համապատասխան տեխնիկական կանոնակարգ։ Այսպիսով, առաջարկվող կարգավորումը մի կողմից կնպաստի սպառողների կողմից հատուկ բջջային հավելվածի միջոցով ապրանքների վերաբերյալ առավել ամբողջական, կարդալու համար ավելի հարմար և ընթեռնելի տեղեկատվության ստացմանը, մյուս կողմից՝ հնարավորություն կտա տնտեսավարող սուբյեկտներին առավել քիչ ռեսուրսների օգտագործմամբ ապահովել ապրանքների մասին հայերեն տեղեկատվության տրամադրումը, ինչն էլ կնպաստի ապրանքի ինքնարժեքի նվազմանը։
10:59 28.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին10:59 28.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ: ...
10:49 28.07.2025
Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով 279 մարդ է զոհվելՊակիստանում հունիսի վերջից ի վեր տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ։ 676 մարդ տուժել է, երեքշաբթի օրը հայտնել է Աղետների ազգային կառավարման վարչությունը: Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել։ Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսությանը։ Հաղորդագրության համաձայն՝ արևելյան Փանջաբ նահանգը […] ...
10:30 28.07.2025
Թաիլանդը հայտարարել է, որ Կամբոջան բանակցություններից առաջ խոշոր ռազմական գործողություն է նախապատրաստումԿամբոջան պատրաստվում է խոշոր ռազմական գործողություն անցկացնել Թաիլանդին սահմանակից տարածքներում՝ երկուշաբթի օրը Կուալա Լումպուրում նախատեսված հակամարտության կարգավորման բանակցություններից առաջ, ասվում է Թաիլանդի կառավարության հայտարարության մեջ: «Կամբոջայի հարձակումները շարունակում են պարբերական բնույթ կրել և կարող են հանդիսանալ մարտական գործողությունների կանոնների խախտումներ՝ ստեղծելով լրացուցիչ ռիսկեր սահմանամերձ շրջանների բնակչության համար։ Իրավիճակը մնում է չափազանց լարված, և ենթադրվում է, […] ...
10:19 28.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 28-ի 08։00-ի դրությամբ կազմել է 19.9°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 28.07.2025
ԱՄՆ-ը կխթանի Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության բանակցություններըԱՄՆ վարչակազմը կօգնի Կամբոջայի և Թաիլանդի միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Պետդեպարտամենտի պաշտոնյաները Մալայզիայում են՝ այս խաղաղության ջանքերին օգնելու համար։ Եվ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ես շարունակում ենք շփվել մեր գործընկերների հետ յուրաքանչյուր երկրում և շատ ուշադիր հետևել իրավիճակին։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի», […] ...
09:56 28.07.2025
Տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է. Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում էԳյումրու համայնքապետարանն արձագանքել է համացանցում տարածված քաղաքի շատրվանների «երգի» տեսանյութին. «Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրոնում գործող շատրվանները «պարում» էին ռուսական՝ «Դոլյա Վորովսկայա»-ի երգի տակ, Գյումրու քաղաքապետարանը պարզաբանում է, որ տեղի ունեցածը տեխնիկական խոտանի հետևանք է։ Մասնագետին չի հաջողվել վերահսկել հնչող երաժշտությունը՝ համակարգում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր […] ...