12:17 12.04.2018
«Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակել Խոսրովի արգելոցից: Խոսքը հրդեհված տարածքների լուսանկարների մասին է:
«Խոսրովը հրդեհից հետո: Ուղղակի հրաշք է բնությունն իր վերականգնողական ուժով: Մանրամասները շուտով»,- գրել է Կիրակոսյանը:
SHANTNEW.AM-ը ևս ավելի ուշ մանրամասնություններ կհաղորդի արգելոցի ներկա վիճակի վերաբերյալ:
SHANTNEWS-ն արդեն տեղեկացրել է, որ կարճվել է Խոսրովի արգելոցում 2017 թվականի օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի համար հարուցված քրեական գործը, իսկ անտառի «Խաչաձոր» տեղամասի պետ Պետրոս Հովհաննիսյանի արարքներում հանցակազմ չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, որ Խոսրովի անտառում բռնկված հրդեհի մասին Վեդիի հրշեջ փրկարարական ծառայությունը ահազանգ է ստացել 2017 թվականի օգոստոսի 12-ին, ժամը 12:10-ին:
Հրդեհ էր բռնկվել Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այսպես կոչված «Զիմնի» կոչվող հատվածում: Մի քանի օր շարունակ հրշեջներին չէր հաջողվում մարել կրակը: Արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցեց նաև ռուսական «ԻԼ-76» ինքնաթիռը՝ ութ թռիչք իրականացնելով: ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի խոսքերով՝ հրդեհի հետևանքով տուժել են հիմնականում չթռչող միջատները, սողուններն ու կրծողները, քանի որ հրդեհն ընդգրկած 2500-3000 հա գոտում կան տարածքներ՝ ավազուտներ, կղզյակներ, որտեղ այլ կենդանիները կարող էին պատսպարվել կրակից:
15:30 22.07.2025
Պեսկովը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասինՄինչ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպումների հնարավորության մասին խոսելը, դեռ շատ աշխատանք կա անելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախ, մեծ աշխատանք պետք է կատարվի, նախքան մենք կարողանանք կոնկրետ խոսել բարձր և բարձրագույն մակարդակի հանդիպումների հնարավորության մասին», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:17 22.07.2025
Թրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-իցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է, որ Վաշինգտոնը դուրս կգա ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունից (ՅՈՒՆԵՍԿՕ), հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին։ «Նախագահ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Դա կազմակերպություն է, որն աջակցում է վիճահարույց, պառակտող մշակութային և սոցիալական գաղափարներին, որոնք լիովին հակասում են այն առողջ բանականության քաղաքականությանը, […] ...
15:05 22.07.2025
Սպերցյանը դժգոհել է Կազանում երկրպագուների քանակից«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհություն է հայտնել Կազանում կայացած խաղի երկրպագուների քանակից։ Կիրակի «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 1-ին տուրի արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթել էր «Պարի Նիժնի Նովգորոդին»։ Խաղը կայացել էր Կազանում, քանի որ Նիժնի Նովգորոդի մարզադաշտը պատրաստ չի եղել։ «Իհարկե, հեշտ խաղ չէր։ Ամսվա սկիզբն է, բացի դրանից՝ ծանր ճանապարհորդություն էր։ Իհարկե, ցանկանում […] ...
14:55 22.07.2025
Հանրապետության որոշ հատվածներում պասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 22-24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ...
14:43 22.07.2025
Սպիտակ քաղաքում կասեցվել է կաթնամթերքի արտադրության արտադրական գործունեությունըԱնհատ ձեռնարկատեր Ալբերտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, ք. Սպիտակ) անցկացվել է ստուգում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից: Արդյունքում՝ հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի այնպիսի խախտումներ, որոնք անթույլատրելի են սննդամթերքի արտադրությունում: Այսպես. արտադրամասի պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, ախտահանվող և լվացվող նյութերից, առաստաղը ապահով չի եղել, չի […] ...