15:40 05.05.2025
Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Պատիժը պետք է լինի հնարավորինս խիստ, որպեսզի կանխենք այն աճը, որն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ունենք: Ես իմ ձեռքի տակ ունեմ թմրաշրջանառության ապօրինի շրջանառության ծավալները: Հինգ տարվա ընթացքում՝ 2018-2023 թվականներին, բազմապատիկ աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները: Խնդրի լուծման միջոցներից մեկը պատժի խստությունն է: Անհերքելի է, որ պատժի խստությունն ունենում է կանխարգելիչ նշանակություն:
Այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» իր մշակած օրենքի նախագիծը:
Պատգամավորն առաջարկում է լրացնել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող հոդվածներում արարքը ծանրացնող հանգամանքների շարքը:
Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ, 394-րդ եւ 402-րդ հոդվածների 2-րդ մասերում ծանրացնող հանգամանք սահմանել արարքը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարելը, իսկ 393-րդ եւ 394-րդ հոդվածների 3-րդ մասերում որպես առանձնապես ծանրացնող հանգամանք սահմանել անչափահասի ներգրավմամբ արարքը կատարելը:
Նախագծով թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի գործածմանը հակելու կամ ներգրավելու համար արարքը ծանրացնող հանգամանքների թվում առաջարկվում է սահմանել նաեւ անձի անօգնական վիճակն օգտագործելով հանցանքը կատարելու վերաբերյալ կարգավորումներ:
Հեղինակն առաջարկում է խստացնել նաեւ որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է նախատեսել պատիժ՝ 5-8 տարի ժամկետով ազատազրկում, 393-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսել պատիժ՝ 8-12 տարի ժամկետով ազատազրկում, 393-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսել պատիժ՝ 14-20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում, 396-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսել պատիժ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում, նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսել պատիժ՝ 2-6 տարի ժամկետով ազատազրկում, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսել պատիժ՝ 4-8 տարի ժամկետով ազատազրկում:
Հայկ Սարգսյանը հայտնել է, որ մի շարք երկրներում ցմահ ազատազրկում եւ մահապատիժ է սահմանված թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ իրացման համար:
Պատգամավորը պատասխանել է գործընկերների հարցերին, դրական արձագանքել հնչած որոշ առաջարկներին: Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները կարեւորել են օրինագիծը, նաեւ առաջարկներ եւ դիտողություններ ներկայացրել:
Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ նախագիծը շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ քննարկվել է ավելի քան հինգ ամիս: Նշվել է, որ անհրաժեշտության դեպքում քննարկումները կշարունակվեն:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է որոշ դիտողություններ եւ առաջարկներ՝ ողջունելի համարելով ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին միտված օրինագծերի քննարկումը խորհրդարանում:
Հարակից զեկուցողն առաջարկել է օրինագծի 393-րդ հոդվածի 3-րդ մասից հանել ցմահ ազատազրկում նախատեսող դրույթը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը փոխանցել է Կառավարության դիրքորոշումը՝ ներկայացնելով մի շարք առաջարկներ: Փոխնախարարն անդրադարձել է հնչած տեսակետներին, տվել իրավական պարզաբանումներ: Նշվել է, որ առաջարկվող պատիժների չափերն անհամաչափ են եւ աննպատակահարմար: «Նախագծով ներկայացվող երկու խումբ առաջարկներից պատժաչափերի ավելացմանը Կառավարությունն ամբողջությամբ դեմ է: Ինչ վերաբերում է մյուս խմբին՝ ծանրացնող հանգամանքների ավելացմանը, Կառավարությունը միանշանակ կողմ է՝ որոշակի տեխնիկական եւ իրավական ձեւակերպումների ճշգրտումներով»,-պարզաբանել է փոխնախարարը:
Կառավարության շուրջ 10 առաջարկներ հանձնաժողովը քվեարկությամբ ընդունել է: Դրանց թվում չէր վերաբերող առաջարկը, որը պնդել է Կառավարության ներկայացուցիչը:
Պատժաչափերի ավելացման վերաբերյալ Կառավարության առաջարկի վերաբերյալ Հայկ Սարգսյանը հայտնել է, որ ընդունում է այն՝ պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում պատժաչափերը պետք է վերանայվեն: «Ես շարունակում եմ պնդել, որ պատժաչափերը պետք է բարձրացվեն: Եվ դրա համար Կառավարության հետ պետք է գանք կոնսենսուսի»,- ընդգծել է նախագծի հեղինակը: Հանձնաժողովն ընդունել է Կառավարության նաեւ այդ առաջարկը:
Լրամշակելու նպատակով նախագծի քվեարկությունը հետաձգվել է:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենսդրական փաթեթին, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գեւորգ Քոչարյանը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը որեւէ փոփոխության չի ենթարկվել:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել մայիսի 5-ին:
20:15 29.07.2025
Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայան20:15 29.07.2025
Վահագն Խաչատուրյանը այցելել է Կապանի օդանավակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ այցելել է Կապանի օդանավակայան, ծանոթացել նրա աշխատանքին, տեխնիկական զինվածությանն ու կահավորմանը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: ...
20:08 29.07.2025
Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետՀուլիսի 29-ին, Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարարության պետքարտուղար Դագ Հարթելիուսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Շվեդիայի միջև դինամիկ զարգացող երկկողմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և ժողովրդավարության վրա: Վերահաստատվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող […] ...
19:48 29.07.2025
Զախարյանն ապաքինվել է վիրուսից«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ապաքինվել է վիրուսից և վերսկսել մարզումները։ Այս մասին հաղորդում է Sport24-ը։ «Զախարյանը հուլիսի 28-ին մարզման առաջին հատվածն ընդհանուր խմբի հետ է անցկացրել։ Ամեն ինչ լավ է»,- ասել է բասկյան ակումբի մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն։ Ռուսաստանի ազգային հավաքականի հայ ֆուտբոլիստը հուլիսի 14-ից ապաքինվում էր վիրուսից։ Նա տարբեր վնասվածքների պատճառով 2024/25 […] ...
19:37 29.07.2025
Անահիտ Մանասյանը հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ին հանդիպել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆֆեի հետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է երեխաների իրավունքների ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջնահերթ ուղղությունները։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունն ու խթանումը մշտապես գտնվում են իր […] ...
19:30 29.07.2025
Թաիլանդը գերի է վերցրել 18 կամբոջացի զինվորիԹաիլանդի ցամաքային ուժերը սահմանին տեղի ունեցած բախումից հետո գերի են վերցրել 18 կամբոջացի զինվորի, երեքշաբթի օրը լրագրողներին հայտնել է Թաիլանդի ցամաքային ուժերի խոսնակ, գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։ Գեներալի ճեպազրույցը հեռարձակվել է The Reporters առցանց հեռուստաալիքով։ «Ցամաքային զորքերի երկրորդ ռազմական շրջանը հայտնել է Սիսակետ նահանգում սահմանին տեղի ունեցած բախումից հետո 18 կամբոջացի զինծառայողների գերեվարման մասին: Վիրավոր կամբոջացի […] ...