08:06 07.05.2025
The Athletic-ը անդրադարձել է «Ինտերի» խաղին և թիմի տեղին համաշխարհային էլիտայում։
«Նրա գոլը «Բարսելոնայի» դարպասին չեղարկվեց միլիմետրերի պատճառով՝ VAR համակարգի որոշմամբ։ Այդ մանրուքը փչացրեց «Ինտերի» փայլուն երեկոն, այն թիմի, որն ապացուցել է իր տեղը եվրոպական էլիտայում»,– գրում է The Athletic-ը, մեջբերելով նաև Մխթարյանի հետևյալ խոսքը։
«Հաջորդ անգամ կխնդրեմ հանդերձապահին, որ փոքր չափսի խաղակոշիկ տա»։
Ապա այսպես է շարունակվում հոդվածը։
«Վերջին հինգ տարիներին «Ինտերը» հասել է Եվրոպայի լիգայի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչներին, հաղթել «Լիվերպուլին» Էնֆիլդում, իսկ 2023-ին Ստամբուլում արժանի մրցակից էր «Մանչեսթեր Սիթիին»։ 2024-ի Իտալիայի չեմպիոնությունը «Միլանի» դեմ դերբիում, դարձավ ակումբի 20-րդ տիտղոսը ամրապնդելով Սիմոնե Ինձագիի հեղինակությունը։
Սակայն «Ինտերը» Եվրոպայում դեռ թերագնահատվում է։ Թերևս պատճառը երիտասարդ աստղերի բացակայությունն է, քանի որ ներկայիս ֆուտբոլում գնահատվում են անհատական դրիբլինգով խաղացողներ, ինչպիսիք են Վինիսիուսը կամ Լեաոն։ Կամ գուցե Ինձագին, չնայած իր տակտիկական փայլին, չունի միջազգային մեդիայում հնչեղություն ապահովող լեզվական հմտություններ՝ ինչպես Լուիս Էնրիկեն։
Այնուամենայնիվ, «Ինտերն» աչքի է ընկնում խելացի և արդյունավետ խաղով։ Եթե եվրոպական ասպարեզը սկսի գնահատել ոչ միայն անհատական աստղերին, այլև թիմային ձեռքբերումները, Մխիթարյանի խաղակոշիկի չափսն այլևս էական չի լինի։ Ժամանակն է, որ Եվրոպան ճանաչի «Ինտերին» որպես հսկա, որին երբեմն միայն միլիմետրեր են բաժանում հաղթանակից»,-նշված է հոդվածում։
18:36 03.07.2025
ՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմՖԻՖԱ-ն շարունակում է պայքարել աշխարհի ակումբային առաջնության ցածր հաճախելիության դեմ։ Այս մասին հայտնում է The Athletic-ը: Մրցաշարի միջին հաճախելիությունը կազմում է 43 տոկոս, իսկ որոշ հանդիպումներում՝ 13 տոկոս: Երկրպագուներին մարզադաշտ բերելու համար ՖԻՖԱ-ն հերթական անգամ որոշել է իջեցնել տոմսերի գները: Օրինակ քառորդ եզրափակչի «Ֆլումինենսե» – «Ալ Հիլալ» հանդիպման համար նախատեսված տոմսերը կարժենան 11 դոլար: Ավելի […] ...
18:30 03.07.2025
Խորոնք գյուղի բնակչի տան խուզարկությամբ հայտնաբերվել է մի քանի հարյուր գրամ մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները հունիսի 26-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի 35-ամյա բնակիչը տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել էր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 35-ամյա տղամարդու տան տանիքում հայտնաբերվել էր 900 գրամ մարիխուանայի նմանվող զանգված, մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի չոր բույս, […] ...
18:23 03.07.2025
Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA ընկերությանն փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար: Վարչապետը կարևորել է […] ...
18:12 03.07.2025
Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը․ Կուրտուա«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի «Յուվենտուսի» դեմ հաղթական խաղից հետո խոսել է մրցաշարի մակարդակի մասին, հայտնում է Marca-ն: «Այն մարդիկ, որոնք լավ են ճանաչում ֆուտբոլը, երբեք կասկածի տակ չեն դրել այս մրցաշարի մակարդակը: Իսկ այն 3-4 հոգին, որ համացանցում գրում են, թե այս մրցաշարն աղբ է, սխալվում են: Ժամանակն ապացուցում է, […] ...
18:06 03.07.2025
Շենգավիթի ոստիկանները Նորագավիթի գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերելՀուլիսի 1-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 44-օրյա պատերազմի մասնակից է և հետը բերած զենք-զինամթերքը թողել է Նորագավիթի գերեզմանատան մոտ: Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և ՆԳՆ ՓԾ ինժեներական ջոկատը նշված վայրում հայտնաբերել են «Կարաբին» տեսակի ակոսափող հրազեն, տարբեր տրամաչափի 184 փամփուշտ, 4 նռնակ՝ պայթուցիչով, փամփշտատուփեր, ֆիլտրով պայթուցիչ, ծխագլանակ: Հիշեցում` […] ...