17:50 24.09.2018
Ամերիկյան Wall Street Journal թերթն անդրադարձել է Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի հնարավոր ազատ արձակման մասին թուրք և ամերիկացի պաշտոնյանների դիտարկումներին, ըստ որոնց՝ Բրանսոնը հնարավոր է ազատ արձակվի հոկտեմբերի 12-ին, հաղորդում է ermenihaber.am-ը:
Ըստ թերթի` այն թուրք պաշտոնյաները, ովքեր ազդակ են տվել հոգևորականի հավանական ազատ արձակման վերաբերյալ, նշում են, որ ամերկացի հոգևորականին ԱՄՆ-ին արտահանձնելու համար Վաշինգտոնը պետք է վերջ դնի գործադրած ճնշումներին:
Wall Street Journal-ը գրում է, որ Սպիտակ տունը Բրանսոնի հարցի շուրջ Թուրքիայի նկատմամբ կիրառած պատժամիջոցները որոշել է նվազեցնել:
Այս որոշման ենթատեքստն այն է, որ Թուրքիան տնտեսական խնդիրներ ունի և մտավախ է, որ կավելանան պատժամիջոցները նաև այլ ոլորտներում:
Ամերիկացի մի պաշտոնյա էլ նշել է.
«Մինչ հոկտեմբեր ամսին տեղի ունենալիք նիստը, լավագույն ռազմավարությունը կլինի հանգիստ մնալը: Մեկ է, արդեն նկատել են, որ ամենավերջում կարող ենք գործի անցել` թելադրելով մեր կամքը»:
Պաշտոնիայի համոզմամբ` օրհասական ժամանակաշրջան է և չեն ցանկանում թուրքերին նեղը գցել:
Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա զգուշացնում է, որ պետք չէ նախօրոք տոնել հոգևորականի ազատ արձակումը: Նրա պարզաբանմամբ` հայտնի է, որ թե՛ Էրդողանը և թե՛ Թրամփը վերջին րոպեին փոխում են իրենց որոշումը:
«Մյուս ամսում կայանալիք դատական նիստին կարող է Բրանսոնն ազատ արձակվել, քանի որ մեղադրանքները «անդամության» (խմբ. գյուլենական համայնքի կամ PKK-ի անդամ) հետ կապ չունեին»,- ասել է Էրդողանի վարչակազմի մերձավոր շրջապատից փաստաբան Սելման Օղութը:
Նրա կարծիքով` Բրանսոնի ազատ արձակումը նախապայման է.
«Եթե ես լինեի դատավորը, չէի ընդունի «այսպես արա, այնպես արա» հրահանգները: Ամերիկան իմ ղեկավարը չէ»:
Wall Street Journal-ում մի ուշագրավ պնդում կա այն մասին, որ դեռևս հուլիսին ամերիկացի պաշտոնյաները Թուրքիայի հետ պայմանավորվել էին Բրանսոնի ազատ արձակման շուրջ և այսպես ասած՝ հավատում էին, որ Թուրքիայից Գերմանիա թռչող ինքնաթիռը պատրաստ սպասում է:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...